15:06 22.01.2020
ՌԴ նախագահն աննպատակահարմար է համարել Ռուսաստանում խորհրդարանական կառավարման ձևի անցումը և երկրի համար անհրաժեշտ համարել կառավարման նախագահական ամուր համակարգը: Այդ մասին նա ասել է Լիպեցկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:
«Տեսականորեն հնարավոր է խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, բայց նպատակահարմա՞ր է արդյոք, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ոչ: Որպեսզի դա նորմալ գործի, ապա պետք է, ինչպես Եվրոպայում, հարյուրավոր տարիների ընթացքում կայացած լինի, կայացած լինի կուսակցական համակարգը: Մինչդեռ մեր երկրում կուսակցությունները կապված են անձի հետ: Օրինակ՝ լիբերալ-դեմոկրատները կապված են Ժիրինովսկու հետ: Կա Ժիրինովսկի, կա կուսակցություն, չկա՝ չկա: Բացի դրանից, Եվրոպայում էլ որոշ դեպքերում խորհրդարանական համակարգը խափանվում է: Կան երկրներ, որտեղ, ասենք, կես տարի կառավարություն չի ձևավորվում: Պատկերացնո՞ւմ եք՝ Ռուսաստանում կես տարի կառավարություն չլիներ, դա աղետ կլիներ: Այստեղ անհրաժեշտ է նախագահական ամուր համակարգ»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
https://www.facebook.com/rianru/videos/513862945906872/
Պուտինը Լիպեցկ մեկնել էր՝ քննարկելու Դաշնային խորհրդում տեղի ունեցած իր ուղերձի այն մասը, որը վերաբերում է քաղաքացիների սոցիալական աջակցությանը:
Սա ՌԴ նախագահի մասնակցությամբ սոցիալական հարցերին վերաբերող առաջին միջոցառումն է նոր կառավարության հաստատումից հետո, որտեղ ամբողջությամբ նորացվել է սոցիալական բլոկը: Պուտինը մինչ այդ իր ուղերձում մեծ տեղ էր հատկացրել սոցիալական հարցերին:
Նա ասել է, որ ուղերձի կետերը իրականացնելու համար ժամանակ ձգել չի կարելի:
«Այն չի կարող ռետինի պես ձգվել»,- ասել է Պուտինը:
Նա անդրադարձել է սոցիալական ոլորտի մի շարք խնդիրների, այդ թվում` ծնելիության խթանմանը:
19:25 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։ ...
19:12 07.08.2025
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...
18:51 07.08.2025
Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնիցՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...
18:36 07.08.2025
Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...
18:27 07.08.2025
Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. ReutersReuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...
18:16 07.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...