11:09 10.02.2020
SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը բանվորական աշխատանք է տարել երիտասարդ տարիքում։ Այս մասին նա ինքն է պատմել Third Row Tesla Podcast-ի հերթական հաղորդման ժամանակ։
Մինչև 17 տարեկանը ապագա միլիարդատերն ապրել է Հարավային Աֆրիկայում, ապա տեղափոխվել է Կանադա՝ Վանկուվեր։ Այնտեղ Մասկն ընդունվել է, ինչպես ինքն է ասում, իր կյանքի ամենադժվար աշխատանքի վայրը։ Այդ շրջանում նա աշխատել է անտառահատ ընկերությունում։
Մասկի պարտականությունն է եղել մաքրել տեղական կաթսայատան կաթսան։ Դրա համար նա ստիպված է եղել ամեն օր հատուկ համազգեստով սողալ նեղ թունելով, մաքրել այնտեղ լցված, կուտակված աղբն ու տաք ավազը։
Միլիարդատերը պատմել է, որ դա շատ վտանգավոր աշխատանք էր, որովհետև ինքն ամեն պահի կարող էր մնալ այդ թունելի մեջ, սակայն այդ աշխատանքը կրկնակի բարձր էր վարձատրվում, քան այլ կաթսայատների աշխատանքը։
Իսկ հիմա 49 տարեկան Մասկն ունի 38,2 միլիարդ դոլար կարողություն, 26-րդ ամենահարուստ մարդն է աշխարհում և մտադրվել է 1 միլիոն մարդ տեղափոխել Մարս ու նրանց այնտեղ ապահովել աշխատանքով։
14:47 15.08.2025
ՆԳՆ աշխատակիցների գնահատականը՝ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման խթանՕգոստոսի 12-ին կայացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ներքին գործերի նախարարության և ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի գնահատում» նախաձեռնության ամփոփիչ հանդիպումը: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը, ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանը, Գրանթ Թորնթոն Հայաստան և IMR անկախ […] ...
14:32 15.08.2025
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունըԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը: «Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է արել կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն»,- ասել է Հիպերը։ ...
14:15 15.08.2025
Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերինՂրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում ս.թ. օգոստոսի 14-15-ը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել մաքսային և տեխնիկական կանոնակարգերին և ներքին շուկայի խոչընդոտների վերացմանը: Այցի շրջանակներում Եվրասիական միջկառավարական […] ...
13:55 15.08.2025
«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։ Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։ Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։ Քասեմը նաև մեղադրել է […] ...
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...