12:08 01.06.2018
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ոստիկանության բաժնում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ տվյալներ են ստացվել, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՊՊԾ դասակի ծառայողների ստացած պարգևավճարներից գումարներ են պահվել: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Մարտունու բաժնի ավագ հաշվապահը Մարտունու բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներից ամիսներ շարունակ իրենց աշխատավարձն ստանալուց և կանխիկացնելուց հետո պահանջել և ստացել է
գումարներ՝ պատճառաբանելով, թե իբր պահումներ են կատարվում, կամ գումարները նախատեսված են կոմունալ ծախսերի համար: Տվյալներ են ստացվել նաև, որ նույն եղանակով աշխատակիցներից գումարներ են պահանջվել և ստացվել նաև 2017-2018 թվականներին պարգևավճարներ ստանալու ժամանակ:
Նկատի ունենալով, որ վերը նկարագրվածի պայմաններում առկա է ոստիկանությունում քաղաքացիական աշխատանք կատարող անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված զգալի չափերով գույքի յուրացում կատարելու վերաբերյալ հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է հատուկ քննչական ծառայությանը:
23:59 03.06.2025
Ինչո՞ւ պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Ի՞նչու պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել» վերնագրով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Եկեք շարժվենք. 100 պատճառ՝ ավելի շատ քայլելու և հեծանիվ քշելու համար» բրոշյուրի հիման վրա առանձնացրել ենք կարևոր 5 պատճառներից, որոնք ազդում են առողջության և շրջակա միջավայրի վրա. Բարելավում է ֆիզիկական և հոգեկան […] ...
23:57 03.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 03.06.2025
Հանրային տարածքների ազատում՝ ինքնակամ կառուցապատումներիցԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ.24 հասցեին կից՝ համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինությունը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետի որոշումներով ապամոնտաժվել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի հ.45 տան դիմաց, ինչպես նաև Իսակովի պողոտա հ.36 շենքի բակում՝ համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված […] ...
23:51 03.06.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետԻսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները: Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջողված փորձն օդի որակի բարելավման ոլորտում և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ […] ...
23:48 03.06.2025
Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հաջորդ համաժողովը կկայանա Գրենոբլ քաղաքումՀայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որն այս տարի անցկացվեց Սյունիքում, այսօր երկօրյա աշխատանքն ամփոփեց եզրափակիչ նիստով, որին մասնակցում էր նաև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։ Նախ քննարկվեցին նախորդ օրը կազմակերպված կլոր սեղանների արդյունքները։ Այնուհետև Ֆրանսիայի համայնքների միության գլխավոր տնօրեն Վիրժինի Ռուքեթի համակարգմամբ երկու կողմերի ներկայացուցիչները խոսեցին առկա համագործակցության […] ...
23:45 03.06.2025
Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետԳերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի և Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն շուրջ 30 տարի է, ինչ «Գթության խոհանոց» ծրագրով Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Հայաստանի, այդ թվում՝ Երևանի տարածքում։ Ողջունելով հյուրերին՝ փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը նշել […] ...