12:20 02.03.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ փետրվարի 29-ին Ծաղկաձորում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության արդյունավետության բարձրացումը դատական և իրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:
Աշխատաժողովին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, Սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, ԲԴԽ անդամներ, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, այլք:
Նախարար Բադասյանը ողջունել է բոլորին, մաղթել արդյունավետ քննարկում և ընդգծել, որ Կառավարության առաջնահերթությունն իրապես անկախ, անաչառ և արդյունավետ գործող դատական իշխանության ձևավորումն է, որի համար գործադիրը, իր լիազորությունների շրջանակում, կանի առավելագույնը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը և նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել են էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությունները և ընդգծել, որ գործընթացի վերջնարդյունքում միավորվելու են արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և էլեկտրոնային շտեմարանները, արդիականացվելու են դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, ներդրվելու են դատավորների հավակնորդների հոգեբանական թեստավորման և փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգեր, ինչպես նաև կատարելագործվելու է դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման համակարգը:
Նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և Հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանը համապատասխանաբար անդրադարձել են վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգով գործերի քննության ինստիտուտի ներդրման և Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման անհրաժեշտությանը, իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը քննարկման է ներկայացրել կատարողական թերթ տրամադրելու անհրաժեշտության վերացման նպատակահարմարությունն ու հնարավորությունները:
Աշխատաժողովի ընթացքում Ռաֆիկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը համապատասխանաբար անդրադարձել են դատավորների թվաքանակի և վարձատրության, դատավորների օգնականների թվաքանակի և վարձատրության ավելացման հնարավորություններին, կարիքների գնահատման համատեքստում դատավորների վերապատրաստման ծրագրերի վերանայմանն ու վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացման հեռանկարներին:
Բոլոր թեմաների առնչությամբ տեղի է ունեցել հարցուպատասխան, Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ու դատավորներն իրենց կարծիքն ու լուծման տարբերակներն են ներկայացրել քննարկվող հարցերի վերաբերյալ:
Աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումները դարձնել հաճախակի:
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...
11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի ՌուսաստանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...
11:33 15.08.2025
Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործումՌուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...