14:47 02.03.2020
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անցած մեկ շաբաթում 90 խոշոր դեղատներում դիտարկում է կատարել և արձանագրած արդյունքների հիման վրա այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում կա դիմակների դեֆիցիտ, սակայն դեղատնային խոշոր ցանցերում գնի բարձրացում չի արձանագրվել:
«ՀՀ-ից դիմակների արտահանում է իրականացվել, դրանք մասնավոր ընկերություններ էին՝ գնել և արտահանել են, դրանք ներմուծող խոշոր ընկերություններ չեն, բայց արհեստական դեֆիցիտ գոյություն չունի»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
Գեղամ Գևորգյանը չբացառեց, որ փոքր դեղատներում, որոնց վերահսկողությունն իրենց տիրույթում չէ, կա գների բարձրացում՝ 200 կամ 300 դրամ, նույնիսկ՝ ուղարկում list.am-ով և Facebook-ով են հայտարարություն տալիս դիմակի վաճառքի մասին, բայց դրանք տնտեսվարող սուբյեկտներ չեն: Նրանց Գեղամ Գևորգյանը կոչ արեց դուրս չգալ սոցիալական պատասխանատվության շրջանակից:
Գեղամ Գևորգյանը նաև նշեց, որ դեֆիցիտով պայմանավորված՝ դիմակների գներն ամբողջ աշխարհում են բարձրացել, հետևաբար, եթե նոր խմբաքանակ հնարավոր լինի ձեռք բերել և ներմուծել Հայաստան՝ թանկ կարժենա։
Ինչ վերաբերում է ախտահանող գելերին, ապա վերջին օրերին նաև դրանց պահանջարկն է կտրուկ աճել: Քանի որ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքի մասին լուրը տարածվեց հանգստյան օրերին, հենց այդ ժամանակ ամբողջ ազգը գրոհեց՝ Ալկոգել գնելու, մարդիկ տոպրակներով ալկոգել էին առնում, իսկ ախտահանիչ նյութերի նման պահանջարկ Հայաստանում երբեք չի եղել:
«Այսօր առավոտից նոր խմբաքանակների մատակարարումներ են եղել, իսկ տեղական արտադրողը վերազինվում է` ավելի մեծ ծավալի արտադրություն սկսելու համար։ Հայաստանում ախտահանիչ նյութեր արտադրող 3 ընկերություն կա, նրանք մինչև հինգշաբթի անհրաժեշտ ծավալը կապահովեն: Այդ ընկերությունները գները չեն բարձրացրել ու չեն էլ բարձրացնելու»,- նշեց Գեղամ Գևորգյանը:
Նա նաև նշեց, որ ավելի թանկ արժեն ներկրված ախտահանիչ միջոցները, որոնք տեսնելով՝ քաղաքացիները մտածել են, թե գները բարձրացվել են: Իսկ ինչ վերաբերում է պարենային ապրանքներին, ապա հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ ավելորդ գնումների կարիք չկա:
«Շաքարի քանակը Հայաստանում այնքան է, որ մեկ տարի կբավականացնի, նույնը վերաբերում է նաև ալյուրին: Հետևաբար, մեծ ծավալի գնումներ անել պետք չէ»,- ընդգծեց Գևորգյանը:
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...
11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի ՌուսաստանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...
11:33 15.08.2025
Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործումՌուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...