Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնգօրյա համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնգօրյա համաժողովը

14:26 02.03.2020

2020 թ. փետրվարի 24-28-ին Երևանում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաժողովը։

Համաժողովին մասնակցեցին Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի  ու գրասենյակների և ՀՅԴ կուսակցական մարմինների մոտ 50 ներկայացուցիչներ։

Համաժողովը քննարկեց Հայ դատի աշխատանքների ընթացքը 2019 թ. հունվարից առ այսօր։ Լսեց զեկույցներ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մարտահրավերների և  ՀՀ  ներքաղաքական իրավիճակի մասին։

Խորհրդաժողովի օրակարգի  հիմնական հարցերն էին.

·         ՀՀ-ին ի նպաստ իրազեկման (լոբբինգ) աշխատանքներ.

·         Պայքար Արցախի միջազգային իրավական ճանաչման համար և Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ, Արցախի բարեկամների ցանցի աշխուժացում.

·         Աշխատանքներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրական պայքարի ուղղությամբ.

·         Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախաձեռնություններ.

·         Նախիջևանի հայկական ինքնության արծարծում միջազգային շրջանակներում.

·         Սևրի դաշնագրի և Հայաստան-Թուրքիա սահմանի մասին Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի նշում քաղաքական բովանդակությամբ.

·         Մոսկվայի և Կարսի դաշնագրերի 100-րդ տարին. դրանց հետևանքների սրբագրման և վերացման ձևերը.

·         Սիրիայի, Լիբանանի, ընդհանրապես Մերձավոր Արևելքի հայությանը աջակցություն (տեղում և Հայաստանում).

·         Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների հնարավորությունների զարգացում։

Համաժողովը յուրաքանչյուր հարցի շուրջ հանգեց համապատասխան եզրակացությունների և կայացրեց որոշումներ առաջիկա գործունեության վերաբերյալ։

Համաժողովը մտահոգություն արձանագրեց Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների ներկա փուլի շուրջ ստեղծված անորոշությունների վերաբերյալ և շեշտեց հայկական քաղաքական բոլոր ուժերի կողմից վերահաստատման կարևորությունը, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն  առաջնահերթություն է կարգավորման գործընթացում։

Համաժողովի ժամանակ ողջույնի ուղերձով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որը ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգևատրեց «Երախտագիտություն» մեդալով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ստանալով մեդալը, հայտնեց, որ այն գնահատականն է Հայ դատի ողջ համակարգի գործունեության։ 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

12:40 15.08.2025

Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

12:27 15.08.2025

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին  ժամը 12:30- 19:00-ն  կդադարեցվի    Չուխաջյան ՇԵՆՔ  8-12-1 զույգերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

12:15 15.08.2025

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

12:05 15.08.2025

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր,  դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

11:45 15.08.2025

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...

BACK_TO_TOP