15:05 02.03.2020
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքում գրառում է արել «Իրանում Ադրբեջանի դեսպան Բոնյադ Հոսեյնովը հերթական անգամ ծիծաղելի վիճակում է հայտնվել» վերտառությամբ:
«Նախորդ տարի Իրանում Ադրբեջանի դեսպանությունում կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված ցուցահանդեսի մասնակիցներին ադրբեջանական կեղծիքն ավելի համոզիչ դարձնելու նպատակով Ադրբեջանի դեսպանը Հայոց ցեղասպանության ժամանակ արված լուսանկարը վերագրել էր Խոջալուում տեղի ունեցած դեպքերին: Այդ կեղծիքն իհարկե շատ արագ բացահայտվեց: Հավանաբար նախորդ տարվա Խոջալուի միջոցառման տապալումից հետո այս տարի կազմակերպված միջոցառման ժամանակ Ադրբեջանի դեսպանը փորձել է իրանցիների մոտ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ՝ ցույց տալով, թե Ադրբեջանը որքան իրանասեր է, ա՛յ հայերը, տեսե՛ք, առաջին իսկ առիթն օգտագործեցին՝ փակելով Իրանի հետ սահմանը:
«Միշտ աղոթել եմ, որ մի օր Հայաստանի և Իրանի սահմանը փակվի, այսօր իմ աղոթքն իրականություն դարձավ, և Հայաստանն իր ձեռքով փակեց Իրանի հետ սահմանը: Վիրուսն ինչ է, որ դրա պատճառով սահմանը փակեցին՝ Իրանի քաղաքացիներին դուրս հանելով երկրից»,- ասել է Իրանում Ադրբեջանի դեսպանը:
Հավանաբար, երիտասարդ դեսպանի հայտարարության լրջությունը ստուգելու նպատակով էր, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հեռախոսազրույց էր ունեցել և շեշտել սահմանները բաց պահելու անհրաժեշտությունը:
Սակայն Բաքվի դեսպանի վերոնշյալ «հանճարեղ» հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց հենց իր ղեկավարած դեսպանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ադրբեջանը երկու շաբաթով փակում է Իրանի հետ սահմանը, պատճառը, բնականաբար, կորոնավիրուսն է»,- գրել է նա:
12:53 15.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր […] ...
12:40 15.08.2025
Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...