14:47 05.03.2020
ԱԺ-ում ատելության խոսքը քրեականացնելու մասին օրենքի քննարկման ժամանակ, թեմայից շեղվելով, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին: Իր խոսքը սկսեց այսպես.
«Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստանը» սկսել են քննարկել շրիշակից ցածր մակարդակի այս թեման` ստիպված եմ արձագանքել: Էդմոն Մարուքյանը, սրտնեղելով որոշ մարդկանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումից, ընկավ հուզական պոռթկման մեջ և ինձ մեղադրեց 18 տարեկանում ՀՀԿ-ին անդամակցելու համար՝ հետն էլ ասելով, թե էդ հարցերն էն ժամանակ ինչու չէիք բարձրաձայնում»:
Նա սկսեց քննադատել Էդմոն Մարուքյանի անցած ճանապարհը` խոսելով այն մասին, որ նախկին իշխանությունների ժամանակ նրա կուսակիցները բարձր պաշտոններ են զբաղեցրել, իսկ ինքը կողմ է քվեարկել իշխանության բյուջեին:
Մարուքյանը տեղից արձագանքեց, ելույթ ունեցողը ընդհատեց` բղավելով.
«Չխանգարե՛ք, հանգստացե՛ք, ձա՛յնդ կտրի, հանգստացվե՛ք, թուլացե՛ք ու վայելե՛ք, բոլորովին վերջերս Ադրբեջանում եղել է ընտրություն, և էլի, չակերտավոր մեկ ընդդիմադիր թեկնածու մեծամասնական կարգով հաղթել է իշխանության թեկնածուին, Էդմոն Մարուքյան, ծանոթ պատմություն է, չէ՞»:
Դահլիճից լսվեցին բղավոցներ, նիստը վարողը փորձեց վերականգնել աշխատանքային մթնոլորտը` կոչ անելով.
«Պահպանեք դահլիճում աշխատանքային մթնոլորտ»,- ասաց նա:
Իսկ Պապոյանը շարունակեց.
«Էդմոն Մարուքյանը, իրեն համարելով կլասիկ պատգամավոր, այդ չգրված կլասիկ կանոնն էլ է խախտել` կողմ քվեարկելով հանրապետականների բյուջեին»:
Դահլիճ վերադարձավ նաև բացակայող ԱԺ նախագահը` Արարատ Միրզոյանը:
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...