16:55 11.03.2020
Վերջերս կարիերան ավարտելու մասին հայտարարած Գևորգ Օհանյանը ArmSport-ի հետ զրույցում պատմել է ԱՄՆ տեղափոխության, կարիերայում ունեցած դժվարությունների մասին:
28-ամյա ֆուտբոլիստը ասել է, որ Ռուբեն Հայրապետյանը, Սևադա Արզումանյանը, Սարգիս Իսրայելյանը փորձել են կործանել իր կարիերան:
«Իմ կյանքում հանդիպեցին մարդիկ, ովքեր փորձեցին կործանել կարիերաս … ղեկավար, մարզիչ, անգամ թիմի բժիշկ:
Շատ բաներ կփոխեի, եթե ավելի հասուն լինեի փոքր տարիքում, վերջապես կընդունեի հրավերն ու կտեղափոխվեի այն ժամանակվա «Փյունիկ», որպեսզի ավելի մեծ բարձունքների հասցնեին, հավաքականում խաղացնեին, կամ գոնե զինվորական ծառայության չուղարկեին:
Փոքր տարիքում եվրոպական թիմերից առաջարկներ ունեի, անպայման կտեղափոխվեի: Շատ չէի վստահի ուրիշներին իմ ապագայի հարցում, բայց չեմ զղջում, քանի որ ամեն ինչի ավարտն ինձ համար նոր բանի սկիզբ հանդիսացավ: Այսօր ֆուտբոլի միջոցով ունեցա ընտանիք, անփոխարինելի մարդիկ, մեծ շրջապատ, անուն, պատիվ:
Շնորհակալ եմ բոլորին` նրանց, ովքեր օգնել են, երախտապարտ եմ, նրանց, ովքեր խանգարել են` Հայրապետյան Ռուբենը, Արզումանյան Սևադան, Իսրայելյան Սարգիսը, «Ուրարտու» ակումբի չստացված բժիշկ Արսենը, նրանց էլ եմ շնորհակալ: Նրանց շնորհիվ ես ավելի հասուն ու պայքարող դարձա: Ցանկությունս միայն այն է, որ ոչ մի հայ ֆուտբոլիստ չտեսնի ու չանցնի իմ անցած ուղով: Իմ առջև դռները միշտ փակ են եղել, չգիտեմ` ինչու»,- ասել է Գևորգ Օհանյանը:
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...