22:30 13.03.2020
Google Chrome դիտարկիչում հայտնվել է մի նոր գործառույթ, որը թույլ է տալիս ցուցադրել վեբ էջերը, ինչպես դրանք տեսնում են դալտոնիզմով հիվանդները, և տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ: Այս մասին Twitter- ի իր էջում հայտնել է Google-ի աշխատակիցներից մեկը՝ Մատտիաս Բինենսը:
Նոր գործառույթը նախատեսված է առաջին հերթին մշակողների համար: Այն նախատեսում է մի քանի ռեժիմներ: Նրանք ցույց են տալիս ինտերնետային էջն այնպես, ինչպես որ այն կտեսնի տեսողության որոշակի խնդիրներ ունեցող անձը:
Տեսանյութում Բինենսը ցուցադրել է նոր գործառույթը գործողության մեջ: Կախված կարգավորումներից՝ դուք կարող եք տեսնել «դալտոնիզմով հիվանդի» կամ տեսողության խանգարում ունեցողի աչքերով:
New accessibility feature in @ChromeDevTools: simulate vision deficiencies, including blurred vision & various types of color blindness. ?
Find out how people with vision deficiencies experience your web app, and resolve contrast issues you didn’t even know you had! pic.twitter.com/QKLQmEhhMM
— Mathias Bynens (@mathias) March 10, 2020
Գործառույթը կարելի է գտնել Developer Tools՝ մշակողի գործիքներ ներդիրի միջոցով: Դրա մեջ պետք է ընտրել More Tools-Rendering – Emulate Visual Deficiencies:
Նմանատիպ գործառույթներ կան նաև Mozilla-ում և Firefox-ում:
12:53 15.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր […] ...
12:40 15.08.2025
Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...