16:25 30.03.2020
Այս տարվա փետրվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կմիանա Հայաստանի հավաքականին:
NEWS.am Sport-ի հետ հարցազրույցում փորձառու դարպասապահը, որն օրեր առաջ նշեց ծննդյան 34-րդ տարեդարձը, պատմել է Ռուսաստանից Ղազախստան տեղափոխվելու որոշման, կորոնավիրուսի պայմաններում վնասվածքից ապաքինվելու ընթացքի, Հայաստանի հավաքականում իր նպատակների, Ռոման Բերեզովսկու հետ աշխատելու ցանկության և երկրպագուների աջակցության մասին:
– Դավիթ, քո կարիերայի գրեթե ամբողջ ընթացքում դու հանդես ես եկել Ռուսաստանի առաջնությունում: Ինչպե՞ս ստացվեց քո տեղափոխությունը Ղազախստան:
– Բարև Ձեզ (Յուրչենկոն ողջունել է հայերեն՝ խմբ): Ես բավականին երկար ժամանակ հանդես եմ եկել Ռուսաստանում, սակայն եկել էր փոփոխություն կատարելու պահը: Որոշ ժամանակ դադար վերցրեցի, ավելի շատ ժամանակ սկսեցի անցկացնել ընտանիքիս հետ, քանի որ կինս հղի էր:
Հունվարին հնարավորություն ունեցա տեղափոխվել Կարագանդայի «Շախտյոր» և որոշեցի ընդունել այդ մարտահրավերը, ինչի համար շատ ուրախ եմ: Ցանկանում եմ ինձ համար նոր առաջնությունում պատմություն կերտել նոր թիմիս հետ:
– Քո պաշտոնական նորամուտը Կարագանդայի «Շախտյորի» կազմում հետաձգվեց վնասվածքի պատճառով: Արդեն ապաքինվե՞լ ես վնասվածքից և ինչպե՞ս ես մարզավիճակդ պահպանում կորոնավիրուսով պայմանավորված դադարի պայմաններում:
– Ցավոք, դեռ նորամուտս չեմ նշել «Շախտյորի» կազմում: Ուսումնամարզական հավաքի վերջին խաղի ընթացքում ցավեր զգացի և այդ պատճառով չկարողացա օգնել թիմին առաջնության մեկնարկային խաղերում:
Աստիճանաբար ապաքինվում եմ: Անհատական ծրագրով մարզվում եմ մարզասրահում: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հնարավորություն չունեմ մարզվել խոտածածկի վրա, սակայն մարզասրահում վարժություններ կատարում եմ նաև գնդակով:
– Վերջին տարիներին երկրպագուները սպասում էին քեզ Հայաստանի հավաքականում, սակայն միայն 1 ամիս առաջ ընդունեցիր հավաքականի հրավերը: Կխնդրեմ մանրամասն ներկայացնես Ռուսաստանում հանդես գալու ընթացքում Հայաստանի հավաքականին մերժելու պատճառները և, ի վերջո, ազգային թիմի հրավերն ընդունելու որոշումը:
– Ես երբեք չեմ հրաժարվել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, թեև մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ինձ խանգարում էին միանալ ազգային թիմին: Գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Ռուսաստանի առաջնությունում ես կհամարվեի լեգեոներ, իսկ այնտեղ լեգեոներ-դարպասապահների համար շատ դժվար է ակումբ գտնելը:
Փառք Աստծո, հայ ֆուտբոլիստներն այլևս լեգեոներ չեն համարվելու ԵԱՏՄ անդամ երկրներում, և դա ինձ հնարավորություն տվեց միանալ հավաքականին: Մեծ ցանկություն ունեմ արժանանալ Հայաստանի հավաքականի երկրպագուների սիրուն և հարգանքին: Ամեն ինչ կանեմ դրա համար:
– Հայաստանի հավաքականի հետ կապված ի՞նչ նպատակներ ունես:
– Առաջնային նպատակս Հայաստանի հավաքականի կազմում իմ մշտական տեղն ունենալն է, թեեւ հավաքականում կան նաև այլ բարձրակարգ դարպասապահներ: Ցանկանում եմ իմ խաղով օգտակար լինել Հայաստանին և ազգային հավաքականին: Չեմ համբերում, թե երբ եմ դառնալու մեծ ընտանիքի մի մասնիկը: Հայաստանի հավաքականում հանդես գալը մեծ պատիվ է ինձ համար:
– Վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվեց իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսը: Ի՞նչ սպասելիքներ ունես «Սևիլիայի» նախկին մարզիչի հետ աշխատանքից:
– Խոակին Կապարոսի նշանակումը մեծ քայլ է հավաքականի խաղի որակը բարելավելու և հայկական ֆուտբոլի զարգացման համար: Նրանից օրինակ կվերցնեն բոլորը, նույնիսկ երիտասարդական թիմերի մարզիչները: Ուրախ կլինեմ աշխատել նման բարձրակարգ մասնագետի հետ և ծանոթանալ իսպանական մտածելակերպին ու ֆուտբոլային փիլիսոփայությանը:
– Օրերս նշեցիր ծննդյանդ 34-րդ տարեդարձը, ինչի առթիվ շնորհավորում ենք քեզ: Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին մինչև 42 տարեկանը պաշտպանում էր հավաքականի դարպասը: Պատրա՞ստ ես կրկնել Բերեզովսկու ցուցանիշը:
– Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Կարծում եմ, որ տարիքը միայն թիվ է: Կարևորն այն է, թե ինչպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում ֆուտբոլիստը և ինչ խաղ է ցուցադրում խաղադաշտում: Ամեն մարզումից և հանդիպումից հետո ավելի փորձառու եմ դառնում:
Ռոման Բերեզովսկին, անկասկած, Հայաստանի հավաքականի իսկական լեգենդն է: Պատիվ եմ ունեցել ծանոթանալ նրա հետ, երբ դեռ 16 տարեկան էի, իսկ Բերեզովսկին այդ ժամանակ խաղում էր «Խիմկիում»:
Շատ դժվար կլինի կրկնել Ռոման Անատոլիևիչի արդյունքը, սակայն նրա օգնությամբ և խորհուրդներով, կարծում եմ, կկարողանամ դառնալ այն դարպասապահը, որը պետք է հավաքականին:
– Կցանկանա՞ս դիմել Հայաստանի հավաքականի երկրպագուներին:
– Իհարկե: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին աջակցության համար, յուրաքանչյուր երկրպագուին անհատապես: Ֆեյսբուքով և Ինստագրամով շատ հաղորդագրություններ եմ ստացել այն երկրպագուներից, որոնք ցանկանում են ինձ տեսնել հավաքականում: Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար ինչպես ստադիոնում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Անհամբերությամբ սպասում եմ երկրպագուների հետ շփմանն արդեն որպես Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ:
17:00 07.08.2025
Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
16:52 07.08.2025
Ալիևը ժամանել է ՎաշինգտոնԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։ ...
16:45 07.08.2025
Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆԱրևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։ Ինչո՞ւ է այն առաջանում. Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը […] ...
16:39 07.08.2025
Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...
16:33 07.08.2025
Կարապետ Վարդանյանը հետախուզվում էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:22 07.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ԱրմավիրումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Մայիսյան գյուղ տանող ճանապարհին՝ մոլախոտերի մեջ զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ, պայթուցիչներ, ինքնաձիգի […] ...