19:16 12.04.2020
Հոնկոնգի հյուրանոցներում հյուրերի հետ շփումները նվազագույնի հասցնելու նպատակով վերջիններիս սկսել են սպասարկել ռոբոտները, հայտնում է РИА Новости-ն:
Եթե COVID-19 համաճարակի ժամանակ ամբողջ աշխարհում հյուրանոցների սեփականատերերը կրճատում են անձնակազմը, ապա հոնկոնգյան հյուրանոցային օպերատոր L’hotel Group- ը, ընդհակառակը, վարձել է նոր «աշխատակցի»:
Նրա անունը Genie է. սա արհեստական ինտելեկտով երեք ռոբոտներից առաջինն է, որը սպասարկելու է 432 համարներում բնակվող հյուրերին: Այն կարող է սնունդ մատակարարել հյուրերին՝ ներառյալ կարանտինում գտնվողներին: Այն օրական կատարում է 130-ից 150 պատվեր: Ի դեպ, որոշ հյուրեր լուսանկարում են անսովոր «աշխատակցին»:
Յուրաքանչյուր պատվերը կատարելիս հյուրանոցի աշխատակիցները տեղադրում են այն ռոբոտի ներսում գտնվող տարայի մեջ և մուտքագրում հյուրի սենյակի համարը: Դրանից հետո մեքենան գործում է ինքնուրույն. այն վերելակ է նստում, գտնում է համապատասխան սենյակը, հյուրին տեղեկացնում է իր ժամանման մասին և հանձնում է պատվերը: Յուրաքանչյուր այցից հետո «աշխատակիցը» ախտահանվում է:
Հյուրանոցի տերերը հույս ունեն, որ ռոբոտները կդառնան իրենց «գործնական» առավելությունը, քանի որ կորոնավիրուսով չվարակվելու նպատակով զբոսաշրջիկները խնդրում են նվազագույնի հասցնել շփումները այլ հյուրերի և անձնակազմի հետ:
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...
11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի ՌուսաստանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...
11:33 15.08.2025
Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործումՌուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...