14:00 18.04.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բողոքել է կորոնավիրուսի առկայությունը ստուգող ռուսական արտադրության թեստերից։ Ըստ Բելառուսի նախագահի՝ դրանք չափազանց շատ են դրական արդյունք ցույց տալիս։ Այս մասին հայտնում է «Эхо Москвы» ռադիոընկերությունը։
Լուկաշենկոն օրինակի համար պատմել է, որ ռուսական թեստերով ստուգումներ են իրականացվել բելառուսական ատոմակայանում։ Դրանք ցույց են տվել, որ անձնակազմի բոլոր 15 անդամները վարակակիր են։ Երկրորդ ստուգումը, որ իրականացվել է չինական արտադրության թեստերով, վարակի առկայության միայն 1 դեպք է ցույց տվել։
Հիշեցնենք, որ բելառուսական կողմը երկար տևած բանակցություններից հետո հայտարարել էր, որ հրաժարվում է ռուսական արտադրության թեստերի գնումից։
15:35 12.05.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը, լեռնային շրջաններում՝ հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի սածիլումը, տեղ-տեղ առաջացել են լոլիկի և սմբուկի կողային ընձյուղները։ Նախալեռնային շրջաններում դիտվել են կարտոֆիլի կողային ընձյուղները, լեռնային շրջաններում՝ ծիլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է […] ...
15:30 12.05.2025
Հայաստանի գավաթի եզրափակչի մրցավարական անձնակազմըՀայաստանի գավաթի «Նոա» – «Արարատ-Արմենիա» եզրափակիչը կսպասարկի Աշոտ Հարությունյանի գլխավորած մրցավարական անձնակազմը: Նրան եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Վարդան Մանուկյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Ատոմ Սևգուլյանը։ ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Արամ Առաքելյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 13-ին «Հանրապետական» ստադիոնում։ ...
15:30 12.05.2025
Համայնքային ոստիկաններն ու պարեկները գողության դեպք են բացահայտելՄայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում երկու տղամարդ «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու պարեկները պարզել են, որ գողացել են մեքենայի թափարգելը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մոլդովական փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է […] ...
15:25 12.05.2025
Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակըՄայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան: Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը: 47-ամյա այնթապցին […] ...
15:18 12.05.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ավտոմքենայից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, ատրճանակեր, հրացաններ և փամփշտակալներ։ Ոչ օրինական ճանապարհով ծխախոտների, շարժիչի յուղի, դիզելային վառելիքի ներկրման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռում եղել է չհայտարարագրված ձեռքի ժամացույց` «Cartier» գրառմամբ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենայի չհայտարարագրված լեդ լամպեր։ Օդային ճանապարհով ՀՀ են տեղափոխել […] ...
15:12 12.05.2025
Հրդեհ Կարենիս գյուղումՄայիսի 12-ին, ժամը 09:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից տաղավարի տանիքում և տան խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, […] ...