18:51 21.04.2020
Խոշորագույն սոցցանցի 267 միլիոն օգտատերերի տվյալներ հայտնվել են հաքերների ձեռքում։ Վերջիններս էլ դրանք վաճառքի են հանել դարքնեթում՝ ընդամենը 500 ֆունտով, որ համարժեք է մոտ 300 հազար դրամի։ Այս մասին հայտնում է Lenta լրատվակայքը։
«Զեղչված» գների պատճառն այն է, որ տվյալները չեն պարունակում գաղտնաբառեր։ Դրանց մեջ կան օգտատերերի անունները, գրանցման էլեկտրոնային փոստեր, հեռախոսահամարներ, ինչպես նաև FacebookID-ներ, որոնցով նույնականացվում են օգտատերերը։
Այս ամենը, սակայն, նույնպես բավարար է հսկայածավալ հաքերային հարձակումներ անելու համար։ Մասնավորապես, չարագործները կարող են այդ տվյալների հիման վրա սոցցանցի ադմինիստրացիայի անունից նամակներ ուղարկել օգտատերերին՝ գաղտնաբառերը փոփոխելու հրահանգներով։
Եթե օգտատերերը հետևեն այդ հրահանգներին, կարող են հաքերներին «հանձնել» իրենց էջերը։
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...
11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի ՌուսաստանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...
11:33 15.08.2025
Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործումՌուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...