Space X-ն ուղեծիր է ուղարկել ևս 60 ինտերնետ-արբանյակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

Space X-ն ուղեծիր է ուղարկել ևս 60 ինտերնետ-արբանյակ

11:52 23.04.2020

Ամերիկյան Space X ընկերությունն ապրիլի 22-ի երեկոյան ուղեծիր է արձակել Falcon 9 հրթիռակիրը, որը 60 փոքր արբանյակ է տարել ինտերնետային Starlink գլոբալ ծածկույթի զարգացման համար: Այդ մասին հաղորդվում է Իլոն Մասկի ղեկավարած ընկերության կայքում:

Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանում գտնվող ՆԱՍԱ-ի կոսմոդրոմից: Falcon 9-ի բազմաթիվ օգտագործման առաջին աստիճանը, որն արդեն օգտագործվում է չորրորդ անգամ, բարեհաջող կերպով վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող լողացող հարթակի վրա՝ արձակման կայանից 630 կմ հեռու։

Корреспондент պարբերականը հաղորդում է, որ Starlink նախագծի շրջանակներում 2019թ.-ի մայիսից սա ինտերնետ–արբանյակների արդեն 7-րդ արձակումն է: Վերջին արձակված արբանյակների հետ Space X-ի արբանյակների խումբն արդեն ընդգրկում է Starlink համակարգի 420 տիեզերական սարք: Ընկերությունն աշխարհում խոշորագույն արբանյակային օպերատորն է:

Space X-ը նախատեսում է 12 հազար տիեզերական սարքից կազմված խումբ ունենալ ուղեծրում՝ ստեղծելու լայնամասշտաբ ցանց, որը Երկրի բնակիչներին թույլ կտա ինտերնետի հասանելիություն ունենալ մոլորակի ցանկացած անկյունում։ Այդ նախագծի իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 10 մլրդ ԱՄՆ դոլար։

Իլոն Մասկը հայտնել է, որ նվազագույն ծածկույթ ապահովելու համար հարկավոր կլինի առնվազն ևս 6 արձակում՝ 60 արբանյակներով, այսինքն՝ 360 սարք, իսկ միջին հասանելիության համար՝ 12 արձակում, այսինքն՝ 720 սարք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

12:27 15.08.2025

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին  ժամը 12:30- 19:00-ն  կդադարեցվի    Չուխաջյան ՇԵՆՔ  8-12-1 զույգերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

12:15 15.08.2025

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

12:05 15.08.2025

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր,  դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

11:45 15.08.2025

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

11:33 15.08.2025

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք  հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...

BACK_TO_TOP