16:51 28.04.2020
Ավելի ու ավելի լայն տարածում են ստանում ապացույցներն այն մասին, որ փակ միջավայրում մարդու ներկայությունը կարող է ազդել օդի որակի վրա՝ ազդելով որոշակի օդային անկայուն օրգանական միացությունների (VOC) կոնցենտրացիաների վրա: Այս ազդեցությունը զգալիորեն աճում է, երբ մարդիկ օգտագործում են խնամքի պարագաներ, ուղղակի ուտում, ծխում կամ խմում են: Հասկանալու համար վերը նշված գործոնների ազդեցությունն օդային բաղկացուցիչների կոնցենտրացիաների վրա, իրականացվել է գիտափորձ: Փորձին մասնակցող անձինք բաժանվել են երկու մասի, որոնց մի մասը ուղղակի մնացել է տվյալ տարածքում որոշակի ժամանակ, իսկ մնացածը նախապես որոշված գործողություններ է կատարել այնտեղ (գինու ըմպում, սպորտ, խնամքի պարագաների օգտագործում կամ ուտելիքի պատրաստում՝ օգտագործելով հալեցված պանիր):
Այսպիսի գործունեության արդյունքը գնահատվել է՝ օգտագործելով հատուկ վերլուծական հարթակ: Փորձի ավարտին պարզ դարձավ, որ մարդկային երկարատև ներկայությունը բերում է իզոպրենի, ամբողջական օդային անկայուն օրգանական միացությունների, ֆորմալդեհիդների, ինչպես նաև ացետալդեհիդի մակարդակի բարձրացման:
Մասնավորապես՝ ացետալդեհիդների ազդեցությունն ուժեղանում է գինի ըմպելիս կամ պանիր պարունակող ուտեստներ պատրաստելիս: Շատ լավ օրինակ է նաև սովորական մոմը, որը վառելիս տեղի է ունենում այրում, իսկ ինչպես արդեն նշեցինք՝ այրման արդյունքում առաջանում են վնասակար քիմիական միացություններ, որոնք էլ իրենց հերթին բացասաբար են ազդում օդի որակի վրա: Հուսադրող է այն հանգամանքը, որ այժմ ունենք էլեկտրաէներգիա, և մոմ վառելու կարիք հաճախ չի առաջանում։
Ացետալդեհիդների առաջացման մեզ լավ ծանոթ մեկ այլ դեպք է սիգարետի այրումը։ Այդ իսկ պատճառով են առաջացել մեզ հայտնի էլեկտրոնային սիգարետները կամ ծխախոտի տաքացման համակարգերը: Քանի որ նշված սարքերն օգտագործելիս այրում տեղի չի ունենում, դրանք հնարավորինս քիչ ազդեցություն են ունենում միջավայրի օդի որակի վրա, հետևաբար՝ մարդկանց առողջությանը հասցվող վնասն էլ նվազում է:
Ֆորմալդեհիդները շատանում են սպորտով զբաղվելիս, խնամքի պարագաներ օգատագործելիս: Նշենք, որ ֆորմալդեհիդը անգույն, դյուրավառ գազ է՝ ուժեղ հոտով։ Բնականաբար, մեր մարմնում արտադրվում է որոշակի քանակությամբ ֆորմալդեհիդ, բայց ֆորմալդեհիդի մեծ մասը ազատվում է շրջակա միջավայր՝ վառելիքի, կենցաղային թափոնների և այլ իրերի այրման միջոցով:
Նշված տվյալների ճշմարտացիությունն ամրապնդվեց հետագա երկու տարիների ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում: Սա նշանակում է, որ որևէ փակ տարածքում մարդկանց ներկայությունն ու նրանց գործունեությունն ազդում է տվյալ տարածքի օդի որակի վրա:
12:40 15.08.2025
Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...
12:05 15.08.2025
Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր, դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...
11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի ՌուսաստանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...