Ստեղծված ճգնաժամային իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Ստեղծված ճգնաժամային իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով. վարչապետ

17:13 04.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020թ. պետական բյուջեով հատկացվել է 4.4 մլրդ դրամ: Այս միջոցներն ուղղվելու են կրթական օբյեկտների նորոգմանը, մշակութային ոլորտի հուշարձանների վերականգնողական աշխատանքների իրականացմանը, հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացմանը, թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգմանը և այլ ուղղություններով: Բացի այդ, պատրաստ են շուրջ 4.7 մլրդ դրամի շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Այս համատեքստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը զեկուցել է շուրջ 74 կրթական միավորի նախագծերի մշակման աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ դրանք ամբողջությամբ ավարտին կհասցվեն մինչև 2020 թ. հուլիսի վերջ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Վարչապետը նշել է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով, ինչին կնպաստի նաև կապիտալ ծախսերի նախագծային աշխատանքների և արդեն պատրաստ նախագծերի մրցույթների զուգահեռ իրականացումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև գույքագրել բոլոր գերատեսչություններում առկա պատրաստ նախագծերը, հստակեցնել մրցութային ընթացակարգերը և արագ կյանքի կոչել:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ներկայացրել է մշակութային հուշարձանների վերականգնման, պահպանության և զարգացման ուղղությամբ մի շարք առաջարկներ:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է պատմամշակութային ժառանգության պահպանության, վերականգնման և զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ շարունակական աշխատանքը: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ հարցը պետք է դիտարկել համալիր լուծումների համատեքստում և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել առաջարկները, մշակել կոնկրետ հայեցակարգեր ու նախագծեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

13:25 09.05.2025

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

13:10 09.05.2025

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս […] ...

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

12:55 09.05.2025

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: ...

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

12:34 09.05.2025

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

Խորհրդային զորքերը խոշոր ճակատամարտերում տարած իրենց հաղթանակներով վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միությունն իր վրա վերցրեց թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր գիտեին միայն խաղաղ աշխատանք, զենք վերցրին։ Նրանք որոշեցին ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անվերապահ հաղթանակներով», – ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում […] ...

Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար

12:23 09.05.2025

Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար

Հայաստանը դիվանագիտական ուղիներով տվյալներ է ստացել հրադադարի Ադրբեջանի հայտարարած խախտումների վերաբերյալ և իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ հայկական կողմից այդպիսի խախտումներ չեն արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի բոլոր ներկայացված միջադեպերի վերաբերյալ կատարել է քննություն և համապատասխան տեղեկությունները փոխանցել […] ...

Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

12:14 09.05.2025

Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: ...

BACK_TO_TOP