19:56 11.05.2020
«Աշխարհում նկատվում է տնտեսական ակտիվության անկում, խոսվում է ճգնաժամի մասին, բնական է, որ մեր հանրապետության տնտեսությունը ևս չի կարող խուսափել արտաքին ազդեցությունից»,- այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ նկատեց ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ դեռևս համախառն ներքին արդյունքի մասով նվազում չեն արձանագրել:
Առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,9 տոկոս:
«Բայց որոշ ազդակներ արդեն գրանցվել են, մասնավորապես, շուրջ 300 տնտեսվարող սուբյեկտ կասեցրել է գործունեությունը, աշխատանքի ժամանակավոր դադարեցման դեպքեր ունենք՝ 400-ի չափով: Ներմուծման ու արտահանման նվազում է գրանցվել»,- ասաց պետական նախարարը:
Ըստ նրա՝ այդ հանգամանքները խոսում են այն մասին, որ չեն կարող բացառել տնտեսական անկում այս տարվա ընթացքում: Թվերի տեսքով դեռևս չեն կարող ներկայացնել՝ ճգնաժամի տևողությունն ու խորությունը հայտնի չէ: Նրա կարծիքով՝ երկրորդ եռամսյակի ավարտին առավել հստակ ցուցանիշներ կարձանագրվեն:
Նա ներկայացրեց նաև աջակցության ծրագրերն ու այն ոլորտները, որոնց ուղղված են դրանք:
17:35 08.05.2025
ՊՍԺ-ի պատմական ցուցանիշըՊՍԺ-ն 21-րդ դարում ֆրանսիական առաջին ակումբն է, որին հաջողվել է 2 անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն: Փարիզյան ակումբը առաջին ֆրանսիական թիմն է, որը նման ցուցանիշ է գրանցել մրցաշարի անվանափոխությունից հետո: ՊՍԺ-ն եզրափակիչ էր հասել նաև 2020-ին, երբ թիմը գլխավորում էր Թոմաս Տուխելը: Այդ ժամանակ նրանք 0-1 հաշվով պարտվել էին […] ...
17:25 08.05.2025
Քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը վերաբերող թեմաներԱռողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիրոլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մայրական և վերարտադրողական առողջությանը, հանրային առողջապահությանը և արտակարգ իրավիճակներին առողջապահության պատրաստվածությանը վերաբերող թեմաներ: Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Ֆրանսիայում մայրական և վերարտադրողական առողջությանը, ներկայացրել ոլորտի բարեփոխումները: «Հայաստանում վերջին տարիներին ընդլայնվել են հղիների նախածննդյան հետազոտության պարտադիր ծավալները, […] ...
17:18 08.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՄայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: ...
17:14 08.05.2025
ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման նպատակով կազմակերպվել են աշխատանքային քննարկումներՀայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրով որպես ինքնուրույն ռազմավարական նպատակ և ուղղություն նախատեսվել է սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակումը, որի շրջանակներում Արդարադատության նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ, մշակել և շրջանառել է ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերը: ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի լավարկման, առաջարկների […] ...
17:05 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...
17:01 08.05.2025
Արարատի մարզում բախվել են մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու «BMW»-նԱյսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել: 2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում, […] ...