21:19 11.06.2018
Սպիտակ տան նախկին աշխատակից Սոլոմոն Լերտին պատմել է, որ Վաշինգտոնում ստեղծվել է հատուկ ծառայություն փաստաթղթերը սոսնձելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրանք պատառոտելու սովորություն ունի:
Պարզվում է՝ Թրամփը պատռում է ցանկացած փաստաթուղթ, որի հետ այլևս չի աշխատելու, սակայն Սպիտակ տունը պարտավոր է բոլոր փաստաթղթերը պահել ԱՄՆ Ազգային արխիվում:
ԱՄՆ նախագահի «վատ» սովորությանը դիմակայելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվել, ուստի Սպիտակ տանը հայտնվել է օգնական, ով հավաքում և սոսնձում է պատռված փաստաթղթերը: Պաշտոնապես այդ պաշտոնը կոչվում է «զեկույցների կառավարման վերլուծաբան»: Աշխատողը տարեկան ստանում է 66 հազար դոլար:
Լերտին, որն զբաղեցրել է այդ պաշտոնը, պատմել է, որ թերթերն երբեմն կիսով չափ են պատռված, բայց հաճախ կոնֆետի թղթի նման փոքր են լինում: Դրանք նախկին տեսքին վերադարձնելը նման է գլուխկոտրուկ հավաքելուն:
«Մեզ բերում էին մի կապոց պատառոտված թղթեր, որոնք պետք է կպչուն ժապավենի օգնությամբ կպցնեինք»,- հիշել է Լերտին:
13:55 15.08.2025
«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։ Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։ Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։ Քասեմը նաև մեղադրել է […] ...
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...
13:30 15.08.2025
Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...
13:17 15.08.2025
Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...
13:09 15.08.2025
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...