Իրանը սկսել է դուրս բերել իր մարդկանց Սիրիայից և Եմենից. Թրամփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+27.09 oC

Իրանը սկսել է դուրս բերել իր մարդկանց Սիրիայից և Եմենից. Թրամփ

08:06 13.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը սկսել է դուրս բերել իր մարդկանց Սիրիայից և Եմենից, որտեղ վերջին տարիներին շարունակվում են զինված հակամարտությունները:

«Կարծում եմ՝ Իրանը փոխվել է: Ես չեմ կարծում, որ նրանք այժմ այդպես նայում են Միջերկրական ծովի, Սիրիայի, Եմենի ուղղությամբ: Նրանք սկսում են մարդկանց դուրս բերել Սիրիայից, Եմենից: Դա արդեն ուրիշ բան է»,- հայտարարել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում:

«Ես դա արել եմ միջուկային խնդրի պատճառով, սակայն Իրանի գործողությունները կողմնակի էֆեկտ են…Իրանն արդեն այն երկիրը չէ, ինչպիսին էր դեռ 3-4 ամիս առաջ, երբ նրանք շատ ավելի համարձակ էին»,- հավելել է նախագահը:

Հիշեցնենք, որ Թրամփը` Իրանի հետ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալու մասին հայտարարել էր մայիսի 8-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

12:05 15.08.2025

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր,  դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

11:33 15.08.2025

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք  հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...

2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում

11:20 15.08.2025

2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում

2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ 72կմ ճանապարհահատվածներ։ Գեղարքունիքի մարզում 2025 թվականին նախատեսված […] ...

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

11:08 15.08.2025

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպանական թիմը։ Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու նրա կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ։ Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանը չի […] ...

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունը

10:58 15.08.2025

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունը

Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է երկու երկրների միջև առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը: «Մենք կարևորում ենք Հնդկաստանի հետ մեր հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համապարփակ կերպով ընդլայնել կառուցողական երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Սա լիովին […] ...

BACK_TO_TOP