ՍԱՏՄ-ը օրական կասեցնում է մոտ 100 տնտեսվարողի գործունեություն, իսկ գաղտնի հարսանիք անող ռեստորանների հանդեպ տուգանքները կխստացվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

ՍԱՏՄ-ը օրական կասեցնում է մոտ 100 տնտեսվարողի գործունեություն, իսկ գաղտնի հարսանիք անող ռեստորանների հանդեպ տուգանքները կխստացվեն

23:33 12.06.2020

Այսօր Շիրակի մարզում հերթական ստուգումներ է կատարել Սննդի անվտանգության տեսչական մարմինը՝ կառույցի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեսչական մարմնի պատասխանատուները ստուգումները սկսել են Մարալիկ քաղաքից, Գյումրիում էլ ուսումնասիրություններ կատարել են կենտրոնում գործող սրճարաններում, հանրային սննդի կետերում ու արտադրամասերում։ Բոլոր տնտեսվարողների մոտ հիմնականում հայտնաբերել են նույն խախտումները, կազմվել են արձանագրություններ, մի քանիսի մոտ խախտումների կրկնակի դեպքեր էին, իսկ կասեցումները կլինեն պարետի որոշումներից հետո։

Սննդի անվտանգության տեսուչները սրճարաններում, հանրային սննդի կետերում նախ ուշադրություն էին դարձնում ախտահանիչ միջոցների ապահովմանը, ինչպես նաև պահանջում էին աշխատակիցների ու հաճախորդների ջերմաչափումների գրանցամատյանները։

Մատյաններում գրանցման  խախտումներ կային, սրճարաններում աչքի ընկնող մյուս խախտումը սեղանների դասավորվածությունն էր, որոնց միջև անհրաժեշտ 1.5 մետր հեռավորությունը պահպանված չէր։

Հարևանությամբ գործող մեկ այլ սրճարանում մեկ շաբաթ առաջ էր տեսչական մարմինը խախտումներ արձանագրել, եղել էր 24 ժամով կասեցում, բայց այս անգամ ևս խախտումներ գտան, սպասարկման սրահում բացակայում էին նաև փակ աղբամանները։

Ստուգումների մյուս վայրն արդեn հացաբուլկեղենի արտադրամասն էր: Տեսուչները սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման  խախտումներ չհայտնաբերեցին։

Տեսչական մարմնի ստուգումները Հանրապետության տարբեր քաղաքներում ամենօրյա են, որոնց արդյունքում՝ խախտումների պատճառով բազմաթիվ կասեցումների որոշումներ են կայացվում։ Տեսչական մարմնի ղեկավարը թվարկեց այն խախտումների տեսակները, որոնք հաճախ են հանդիպում։

«Հիմնական խախտումները, ինչին հանդիպում ենք մեր ստուգայցերի ընթացքում՝ սոցիալական հեռավորության բացակայությունն է սեղանների շուրջ, հերթերը, որոնք առաջանում են խանութներում, դիմակների ոչ պատշաճ կրելը և մատյանների անհամապատասխան լրացնելը: Օրական մոտ 100 կասեցում ենք իրականացնում, երբեմն միջինը 50-60 կասեցման դեպքեր ենք արձանագրում»,- նշեց ՍԱՏՄ ղեկավարը:

Վերահսկողությունն ինչպես է կազամակերպվում ռեստորանների ու հարսանյաց սրահների դեպքում և հատկապես քաղաքից դուրս գործող  հանգստյան գոտիներում, որտեղ ոստիկանական շուրջօրյա հսկողություն չկա և բազմամարդ հարսանիքներ ու այլ միջոցառումներ են տեղի ունենում։

«Ես ինքս առաջարկել եմ արդեն ֆինանսական տույժերը կիրառել, տեսնենք՝ պարետատունը ինչ կորոշի: Էն ռեստորանները, որոնք նախատեսված են միայն հարսանիքների համար, միայն փակելով հարցը չենք լուծի, որովհետև էսօր չեն անի, երեք օր հետո նորից կանեն, ու էդ երեք օրերի տեղը կհանեն, և չի բացառվում, որ 72 ժամյա փակելու ընթացքում իրենք նախատեսված որևէ միջոցառում ունենան»,- ասաց Գեորգի Ավետիսյանը։

Տեսչական մարմնի ղեկավարը շեշտեց, որ խախտումների հայտաբերումից և զգուշացումներից հետո հարսանիքներ կամ բազմամարդ միջոցառումներ անցկացնելու երրորդ դեպքն արձանագրելիս պատժամիջոցները ավելի խիստ են լինում, վարչականից բացի՝ ընդհուպ երկարաժամկետ կասեցումներ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունը

22:58 18.07.2025

Դինամոյի և Բալտիկայի միջև խաղում առաջին հարվածը կատարել է շունը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նոր մրցաշրջանի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոյի» և Կալինինգրադի «Բալտիկայի» միջև առաջին խաղում առաջին խորհրդանշական հարվածը հասցրել է Դորա անունով շունը։ Նա մոսկովյան ակումբի դեսպանն է։ Խաղը տեղի է ունենում Մոսկվայում՝ Լև Յաշինի անվան «ՎՏԲ Արենա» կենտրոնական «Դինամո» մարզադաշտում: ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Դինամոն» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը, իսկ «Բալթիկան» հաղթեց Առաջին […] ...

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

22:46 18.07.2025

Դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի ԱԳ նախարարի հետ կին դեսպանների հանդիպմանը

Հուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային […] ...

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

22:29 18.07.2025

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP