11:29 27.06.2020
Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկն այսօրվանից համարվում է լուծարված։ Փոխարենը նախատեսվում է տեղում ստեղծել երկբաղադրիչ աջակցության կենտրոն, որտեղ ժամանակավորապես կխնամվեն կարիքի մեջ հայտնված ու հրատապ օգնության կարիք ունեցող երեխաները, ու նաև ցերեկային խնամք կստանան տուն վերադարձածները:
Հաստատության սաներից շատերը մարտից ապրում են իրենց ընտանիքներում և ստանում են պետական աջակցություն։ Գիշերօթիկում այս պահին խնամվողները ռիսկային խմբում գտնվողներն են, որոնց տուն վերադարձն անհնարին է կամ վտանգավոր:
Գիշերօթիկ հաստատությունն այս ամիսներին աշխատում է փակ ռեժիմով: Համավարակով պայմանավորված՝ մուտքն ու ելքն արգելված է բոլորի համար, նույնիսկ երեխաների ծնողների կամ խնամակալների տեսակցություններն են արգելված, իսկ աշխատակիցները մնում են հաստատությունում, երկու շաբաթը մեկ հերթափոխ են կատարում միայն թեստավորվելուց հետո:
Հաստատությունում գրանցված ու խնամվող երեխաները 80-ն են, այս պահին գիշերօթիկում մնում է 21 երեխա։ Այստեղ էին տեղափոխվել փակված թիվ 1 գիշերօթիկի և Թռչունյան տան երեխաները: Նրանց մեծ մասը մինչև կարանտինը վերադարձել էին ընտանիքներ:
«52 երեխաներ, ծնողների դիմումների համաձայն, ոչ թե դուրս են գրվել, այլ պարզապես քանի որ կարանտին էր, ժամանակավորապես վերադարձել են ընտանիք, բայց հիմա կա նաև առաջարկ-որոշում, որ եթե առաջարկ լինի, իրենք պատրաստ են իրենց երեխաների հետագա խնամքն իրականացնել տանը։ Ծնողներն այդ պարտականությունը վերցնում են իրենց վրա»,- նշել է Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը։
Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունը որպես այդպիսին այսօրվանից չի գործում, այն նոր գործառույթներով՝ շուրջօրյա և ցերեկային խնամքի բաղադրիչներով վերակազմակերպվում է ճգնաժամային կենտրոնի։ Շուրջօրյա խնամքի հնարավորություն կստանան այն երեխաները, որոնց ընտանիք վերադարձը ռիսկային է։
«Նախատեսված է, որ արագ, հրատապ տեղավորման կարիք ունեցող երեխաներն աջակցություն կստանան ճգնաժամային աջակցության կենտրոնում, նրանց կարիքներն ամբողջությամբ կգնահատվեն և կիրականացվեն հետագա ուղղորդումներ։ Մի երեխայի դեպքում դա կարող է լինել վերադարձ կենսաբանական ընտանիք, մեկ այլ երեխայի դեպքում դա, օրինակ, կարող է լինել խնամատար ընտանիքը կամ որդեգրությունը»,- ասել է նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։
Ռիսկային գոտում հայտնված երեխաների՝ ճգնաժամային կենտրոնում մնալու սահմանված առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց այդ ընթացքում ուսումնասիրություններ են տարվելու նման երեխաների՝ ընտանիք վերադարձի հնարավորությունները գնահատելու ուղղությամբ։
Ընտանիք վերադարձած բոլոր երեխաները կընդգրկվեն ցերեկային խնամք իրականացնող հաստատություններում, որոնք, ըստ պատասխանատուների, Շիրակի մարզում շատ են։
«Բավականին շատ են այն կազմակերպությունները, որոնք կազմակերպում են երեխաների ցերեկային խնամք և աջակցություն։ 164 երեխա Շիրակի մարզում արդեն ընդգրկված է այդ ծառայություններում։ Ցերեկային աջակցության կենտրոնների ծածկույթը մարզում բավականին մեծ է»,- նշել է Անահիտ Քալանթարյանը։
Վերակազմավորման արդյունքում Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատության աշխատակիցների հետ ունեցած պայմանագրերը փաստացի համարվում են լուծված: Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանի՝ ճգնաժամային կենտրոնում բոլոր աշխատակիցները կընտրվեն մրցութային կարգով:
«Բոլոր աշխատողներն ունենալու են հավասար իրավունքներ՝ դիմելու այդ աշխատանքների համար, երբ որ հայտարարությունները կտրվեն։Առաջնայնությունը տրվելու է գիշերօթիկ խնամքի հաստատության աշխատողներին, բայց մենք որևէ ձևով խտրական վերաբերմունք չենք կարող ունենալ Նանսենի անվան թիվ 2 և նախորդ տարի լուծարված թիվ 1 գիշերօթիկ հաստատությունների աշխատողների միջև, բոլորն էլ կարող են դիմել ու մասնակցել մրցույթներին»,- աշխատանքային հետագա ընթացակարգի մասին խոսելիս նոր կարգը ներկայացրել է Անահիտ Քալանթարյանը։
Գյումրիում երեխաների աջակցության և խնամքի ճգնաժամային կենտրոնը կգործի մոտ 1․5 ամսից։ Այս պահին հաստատությունում գիշերող բոլոր երեխաները կշարունակեն խնամք ստանալ մինչև ընտանիք վերադառնալը: Մեկ տարում ընտանիք է վերադարձել 255 երեխա, ևս 18-ն՝ այս տարվա առաջին եռամսյակում։ Ընտանիք տեղափոխվածների վերադարձ գիշերօթիկ առայժմ չկա։
21:47 28.07.2025
AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Կրակողը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռևս տեղեկություններ չկան միջադեպի պատճառների, ինչպես նաև զոհերի ճշգրիտ թվի և առողջական վիճակի մասին։ ...
21:34 28.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Մաշտոցի պող. 2, 4, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16, 18, 20, 36, 38, 40, 40ա շենքեր և […] ...
21:25 28.07.2025
Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […] ...
21:14 28.07.2025
ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններինՔրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ […] ...
21:00 28.07.2025
Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը լուծվել է իր միջամտությունից հետո։ «Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո երկրները համաձայնության են եկել հրադադարի և խաղաղության շուրջ», – նշել է քաղաքական գործիչը։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ինքը հանձնարարականներ է տվել այս երկրների հետ […] ...