Թրամփը բացառել է, որ ԱՄՆ-ը կվերածվի ներգաղթյալների ճամբարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+27.09 oC

Թրամփը բացառել է, որ ԱՄՆ-ը կվերածվի ներգաղթյալների ճամբարի

01:00 19.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա, որ ԱՄՆ-ը դառնա ճամբար փախստականների և անօրինական ներգաղթյալների համար։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է միգրացիոն բարեփոխման անհրաժեշտությունը։

«Նման բան չի լինի։ Նայեք, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում և մյուս տեղերում, մենք դա թույլ չենք տա այստեղ՝ ոչ իմ ղեկավարությամբ»,- ասել է նախագահը։

Թրամփը կրկին մեղադրել է դեմոկրատներին միգրացիոն բարեփոխմանը խոչընդոտելու մեջ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում ներկայում գործում են աշխարհի ամենավատ միգրացիոն օրենքները։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ անվտանգ երկիրը սկսվում է սահմաններից։ Նախագահի կարծիքով՝ հանցագործներն օգտագործում են երեխաներին երկիր մուտք գործելու համար։ Այս մասին հայտնում է The Economic Times-ը։

Երեկ Shantnews.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը քննադատել է իր ամուսնու վարչակազմի միգրացիոն քաղաքականությունը։ Նա ասել էր, որ չի կարողանում նայել, թե ինչպես են անօրինական ներգաղթյալների երեխաներին բաժանում ընտանիքներից։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ապրիլի 19-ից մայիսի 31-ը, մոտ 2000 երեխաներ են բաժանվել ծնողներից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

11:45 15.08.2025

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

11:33 15.08.2025

Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործում

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք  հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...

2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում

11:20 15.08.2025

2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում

2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ 72կմ ճանապարհահատվածներ։ Գեղարքունիքի մարզում 2025 թվականին նախատեսված […] ...

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

11:08 15.08.2025

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպանական թիմը։ Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու նրա կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ։ Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանը չի […] ...

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունը

10:58 15.08.2025

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունը

Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է երկու երկրների միջև առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը: «Մենք կարևորում ենք Հնդկաստանի հետ մեր հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համապարփակ կերպով ընդլայնել կառուցողական երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Սա լիովին […] ...

BACK_TO_TOP