01:00 20.06.2018
«Apple» կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Կուկն անմարդկային և սրտակեղեք է անվանել ԱՄՆ սահմանը հատելիս անօրինական ներգաղթյալների երեխաներին ծնողներից բաժանելու պրակտիկան։
«Սրտակեղեք է լուսանկարները նայելը և երեխաների ձայները լսելը։ Երեխաներն ամենախոցելի մարդիկ են յուրաքանչյուր հասարակությունում։ Կարծում եմ՝ տեղի ունեցողն անմարդկային է, այն պետք է դադարեցվի»,- հայտնել է Կուկը The Irish Times-ի հետ զրույցում։
Նա նշել է, որ ավելի վաղ շփվել է Թրամփի հետ մի շարք հարցերով։ Կուկի խոսքով՝ ինքը համոզել է Թրամփին լսել, սակայն չի կարողացել համոզել նրան համաձայնելու հնչեցված տեսակետների հետ։
Կուկը հավելել է, որ կորպորացիան կառուցողական կմոտենա ներկայիս իրավիճակի շտկմանը։ Նրա խոսքով՝ «լավ քաղաքացին պետք է պաշտպանի իր տեսակետը, չնստի անկյունում և բղավի կամ գանգատվի» ։
Ավելի վաղ Թրամփի վարչակազմին հասցեագրված քննադատությամբ էր հանդես եկել «Microsoft» կորպորացիան։
Օրեր առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում 1․5 ամսում ընտանիքներից բաժանվել է 2000 երեխա։
11:45 15.08.2025
Օվերչուկ. Փաշինյանը կայցելի ՌուսաստանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...
11:33 15.08.2025
Օվերչուկ. Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» ստեղծման գործումՌուսաստանն աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու նրա ծրագրերում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք հարցը քննարկում ենք այս հարթության վրա․ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին», – […] ...
11:20 15.08.2025
2025 թվականին Գեղարքունիքի մարզում նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ 72կմ ճանապարհահատվածներ։ Գեղարքունիքի մարզում 2025 թվականին նախատեսված […] ...
11:08 15.08.2025
Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին հայտնել է Կարապետյանի պաշտպանական թիմը։ Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու նրա կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ։ Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանը չի […] ...
10:58 15.08.2025
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն զարգացնել կառուցողական երկկողմ համագործակցությունըՀնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է երկու երկրների միջև առանձնահատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը: «Մենք կարևորում ենք Հնդկաստանի հետ մեր հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համապարփակ կերպով ընդլայնել կառուցողական երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Սա լիովին […] ...