11:35 21.06.2018
Մեսսի-Ռոնալդու հակամարտությունը նոր մակարդակ է տեղափոխվել: Մարզական վերլուծաբանները հիմա քննարկում են ոչ միայն այս երկու աշխարհահռչակ ֆուտբոլիստների գոլերը, հագուկապն ու սանրվածքը, այլև մորուքները: Երկար ժամանակ, ինչպես հայտնի է, Մեսսիին անվանում են Goat, ինչը թարգմանաբար նշանակում է այծ, այծիկ: Մեսսիին այդպես են անվանել խաղադաշտում թեթև ու արագ տեղաշարժվելու համար: Աշխարհի առաջնությունից առաջ Paper հանդեսը հրապարակեց Մեսսիի՝ այծերի հետ շատ հետաքրքիր ֆոտոսեսիա:
Մ
Մյուս կողմից, Goat-ը հապավում է՝ (Greatest Of All Time ), այսինքն`«Բոլոր ժամանակների մեծագույն խաղացող»: Այս տերմինը հաճախակի է օգտագործվում սպորտում:
Աշխարհի առաջնության Արգենտինա-Իսլանդիա հանդիպման ժամանակ գովազդային վահանակներին երբեմն հայտնվում էր Adidas-ի գովազդը` G.O.A.T. գրությամբ և վազող այծի անիմացիայով: Հիշենք, որ մինչ այդ խաղն էլ, Պորտուգալիա-Իսպանիա հանդիպման ժամանակ, երբ Ռոնալդուն իր գոլերից մեկը խփեց, սկսեց բազմանշանակ իր դունչը քորել: Բոլորը մտածեցին, թե սա հեգնանք էր Մեսսիի հասցեին:
Մի քանի օրից, Մարոկկոյի դեմ խաղի ժամանակ, Ռոնալդուն արդեն դնչին փոքրիկ մորուք ուներ:
Հետո Ռոնալդուն խոստովանեց, թե Կուարեժմայի հետ է որոշել մորուք պահել:
«Մենք սաունայում էինք, ես սափրվում էի, հետո ասացի, որ եթե Իսպանիային գոլ խփեմ, ապա դնչիս մորուք կթողնեմ մինչև առաջնության ավարտը: Ես գոլ խփեցի, դա հաջողություն բերեց մեզ: Դրա համար ես կթողնեմ մորուքը»,- նշել է Ռոնալդուն:
Այնուամենայնիվ, մարզական վերլուծաբանները գրեթե կասկած չունեն, որ Ռոնալդուն իր մորուքով հեգնում է Մեսսիին:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...