22:15 08.11.2020
Իրավիճակը շարունակում է մնալ լարված. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տարբեր ուղղություններում եղել են ինտենսիվ մարտեր։
«Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, շպրտվել են բնագծերը, կրել են զգալի կորուստներ»,- ասել է Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ մարտերը սաստիկ են եղել Բերձորի ուղղությամբ: Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ Բերձոր՝ հավանաբար փորձելով օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին: Բայց կրելով զգալի կորուստներ՝ հետ են շպրտվել, ավելին, դիմել են փախուստի: Համապատասխան տեսանյութը հրապարակված է:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ մարտերն ընթանում են նաև այս պահին, բայց ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Հայկական զորքին հաջողվում է թույլ չտալ հակառակորդին որևէ ուղղությամբ զարգացնել հաջողություններ:
18:05 19.08.2025
Իրակլի Եղոյանը տեղափոխվել է Նիդերլանդների ուժեղագույն լիգա17:52 19.08.2025
Արարատի բնակիչը ամառանոցում առանձնապես խոշոր չափի թմրանյութ էր պահում․ նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օգոստոսի 16-ին տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 63-ամյա բնակիչը իր ամառանոցում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 63-ամյա տղամարդու ամառանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 4 թուփ, ինչպես նաև յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված զանգվածով երկու փաթեթ՝ մեկը 290, իսկ մյուսը՝ 825 գրամ քաշով։ […] ...
17:43 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ Ստորև ներկայացվում են երկու երկրների ղեկավարների հայտարարությունները. Նիկոլ Փաշինյան. «Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ, նորին գերազանցություն պարոն Փեզեշքիան, Հայաստանի և Իրանի կառավարությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, Նախ և առաջ ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ջերմորեն ողջունել Իրանի Իսլամական […] ...
17:38 19.08.2025
Էդգար Նավասարդյանը մեկ րոպեում երկու գոլ է խփել նոր թիմումՇվեդիայի երրորդ լիգայի 18-րդ տուրում «Ռոսենգարդը» սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Սկևդեին»։ Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Էդգար Նավասարդյանը, որը հանդես է գալիս տանտերերի կազմում 42-րդ և 43-րդ րոպեներին գոլերի հեղինակ է դարձել։ 21-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 5-ին է երկրորդ լիգան ներկայացնող «Էստերսունդից» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել «Ռոսենգարդ»։ Նա երկրորդ հանդիպումն է անցկացրել նոր ակումբում […] ...
17:30 19.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները բջջային հեռախոսի գողության դեպք են բացահայտելՕգոստոսի 3-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Չարենցավանի 47-ամյա մի բնակիչ ու հայտնել, որ նույն օրը Հրազդան մարզադաշտին կից շուկայի տարածքում անհայտ անձը նրանից գողացել է բջջային հեռախոս և խելացի ժամացույց՝ պատճառելով 245 հազար ՀՀ դրամի վնաս։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 25-ամյա օտարերկրացի տղամարդ։ Նա օգոստոսի […] ...
17:25 19.08.2025
48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը․ Վայոց ձորի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքըՊարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 16-ին Աղավնաձոր գյուղի 48-ամյա բնակիչը գումարտակ է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-27» հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...