Սեյրան Օհանյանն այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

Սեյրան Օհանյանն այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

22:47 08.11.2020

Ինչ դերակատարություն ունի Շուշիի մարտերի հաջողություններում ՀՀ պաշըպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի մասին այս օրերին ադրբեջանական մամուլը շատ է գրում՝ պնդելով, թե ծանր վիրավորվել է: Ինչո՞ւ է Օհանյանն «արժանանում» այդպիսի հրապարակումների, ադյո՞ք պատճառը հաջողությունները չեն. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հարցրել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին:

«Սեյրան Օհանյանը՝ Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, գեներալ-գնդապետ, իմ համար` հրամանատար ու ուսուցիչ ռազմի գործում, Շուշիի ազատագրող լեգենդար հրամանատարն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ: Ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործն ավարտին կհասցնենք փառքով»,- ասել  Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ասել է, որ կեղծ է լուրը, որ նա վիրավոր է, նման բան տեղի չի ունեցել:

«Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին և կռվում է»,- ավելացրել է Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 19.08.2025

SHANTNEWS

Արարատի բնակիչը ամառանոցում առանձնապես խոշոր չափի թմրանյութ էր պահում․ նա ձերբակալվել է

17:52 19.08.2025

Արարատի բնակիչը ամառանոցում առանձնապես խոշոր չափի թմրանյութ էր պահում․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օգոստոսի 16-ին տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 63-ամյա բնակիչը իր ամառանոցում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 63-ամյա տղամարդու ամառանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 4 թուփ, ինչպես նաև յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված զանգվածով երկու փաթեթ՝ մեկը 290, իսկ մյուսը՝ 825 գրամ քաշով։ […] ...

Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

17:43 19.08.2025

Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ Ստորև ներկայացվում են երկու երկրների ղեկավարների հայտարարությունները.   Նիկոլ Փաշինյան. «Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ, նորին գերազանցություն պարոն Փեզեշքիան, Հայաստանի և Իրանի կառավարությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, Նախ և առաջ ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ջերմորեն ողջունել Իրանի Իսլամական […] ...

Էդգար Նավասարդյանը մեկ րոպեում երկու գոլ է խփել նոր թիմում

17:38 19.08.2025

Էդգար Նավասարդյանը մեկ րոպեում երկու գոլ է խփել նոր թիմում

Շվեդիայի երրորդ լիգայի 18-րդ տուրում «Ռոսենգարդը» սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Սկևդեին»։ Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Էդգար Նավասարդյանը, որը հանդես է գալիս տանտերերի կազմում 42-րդ և 43-րդ րոպեներին գոլերի հեղինակ է դարձել։ 21-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 5-ին է երկրորդ լիգան ներկայացնող «Էստերսունդից» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել «Ռոսենգարդ»։ Նա երկրորդ հանդիպումն է անցկացրել նոր ակումբում […] ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները բջջային հեռախոսի գողության դեպք են բացահայտել

17:30 19.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները բջջային հեռախոսի գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 3-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Չարենցավանի 47-ամյա մի բնակիչ ու հայտնել, որ նույն օրը Հրազդան մարզադաշտին կից շուկայի տարածքում անհայտ անձը նրանից գողացել է բջջային հեռախոս և խելացի ժամացույց՝ պատճառելով 245 հազար ՀՀ դրամի վնաս։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 25-ամյա օտարերկրացի տղամարդ։ Նա օգոստոսի […] ...

48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը․ Վայոց ձորի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքը

17:25 19.08.2025

48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը․ Վայոց ձորի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքը

Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 16-ին Աղավնաձոր գյուղի 48-ամյա բնակիչը գումարտակ է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-27» հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

BACK_TO_TOP