15:46 09.11.2020
«Ես դիտել եմ Ալիևի հարցազրույցը, որում նա պատմում է պատերազմում իր «հաջողությունների» մասին: Ես մի մարդ եմ, որը երկու պատերազմ եմ տեսել. ապշած եմ: Ի՞նչ «հաջողության» մասին կարող է խոսք լինել»,- ասել է ինքնահռչակ ԴԺՀ -ի առաջին վարչապետ, «Դոնբասի կամավորների միության» ղեկավար Ալեքսանդր Բորոդայը:
«Երբվանի՞ց է քիմիական զենքի օգտագործումը, եկեղեցու և ծննդատան ռմբակոծումը, հիվանդանոցում կրակոցները և գերիների ու ծերերի դաժան սպանությունը համարվում հաջողություն:
Գուցե թուրքերի և ադրբեջանցիների համար ռազմական հանցագործություններ կատարելը արդեն հաջողությո՞ւն է:
Պետք է ամաչել նման հաջողություններից, ոչ թե ուրախանալ դրանցով: Դուք պետք է որոշե՞ք՝ դա բանա՞կ է, թե՞ ահաբեկչական խմբավորում»,- նշված է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում:
17:52 19.08.2025
Արարատի բնակիչը ամառանոցում առանձնապես խոշոր չափի թմրանյութ էր պահում․ նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օգոստոսի 16-ին տեղեկություններ էին ստացել, որ Արարատ քաղաքի 63-ամյա բնակիչը իր ամառանոցում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 63-ամյա տղամարդու ամառանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 4 թուփ, ինչպես նաև յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված զանգվածով երկու փաթեթ՝ մեկը 290, իսկ մյուսը՝ 825 գրամ քաշով։ […] ...
17:43 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ Ստորև ներկայացվում են երկու երկրների ղեկավարների հայտարարությունները. Նիկոլ Փաշինյան. «Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ, նորին գերազանցություն պարոն Փեզեշքիան, Հայաստանի և Իրանի կառավարությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, Նախ և առաջ ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ջերմորեն ողջունել Իրանի Իսլամական […] ...
17:38 19.08.2025
Էդգար Նավասարդյանը մեկ րոպեում երկու գոլ է խփել նոր թիմումՇվեդիայի երրորդ լիգայի 18-րդ տուրում «Ռոսենգարդը» սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Սկևդեին»։ Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Էդգար Նավասարդյանը, որը հանդես է գալիս տանտերերի կազմում 42-րդ և 43-րդ րոպեներին գոլերի հեղինակ է դարձել։ 21-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 5-ին է երկրորդ լիգան ներկայացնող «Էստերսունդից» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել «Ռոսենգարդ»։ Նա երկրորդ հանդիպումն է անցկացրել նոր ակումբում […] ...
17:30 19.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները բջջային հեռախոսի գողության դեպք են բացահայտելՕգոստոսի 3-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Չարենցավանի 47-ամյա մի բնակիչ ու հայտնել, որ նույն օրը Հրազդան մարզադաշտին կից շուկայի տարածքում անհայտ անձը նրանից գողացել է բջջային հեռախոս և խելացի ժամացույց՝ պատճառելով 245 հազար ՀՀ դրամի վնաս։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 25-ամյա օտարերկրացի տղամարդ։ Նա օգոստոսի […] ...
17:25 19.08.2025
48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը․ Վայոց ձորի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքըՊարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 16-ին Աղավնաձոր գյուղի 48-ամյա բնակիչը գումարտակ է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-27» հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...