00:35 21.12.2020
Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրում շրջափակաման մեջ եղած կամավորականները դեկտեմբերի 18-ին վերադարձան տուն: Դիրքերում եղած բոլոր տղաները Շիրակի մարզից էին: Նրանց մեծ մասը համայնքապետարանների աշխատակիցներ էին, վարչական ղեկավարներ ու խոշորացված համայնքների ղեկավարներ:
Ինչպես հայտնվեցին շրջափակման մեջ և ինչպես կարողացան դուրս գալ ադրբեջանական զինված ուժերի շրջափակումից ու վերադառնալ տուն, այս մասին SHANTNEWS.am-ին պատմել է Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը, որը որպես կամավորական առաջնագիծ էր մեկնել համայնքապետարանի ջոկատի տղաների հետ:
«Արցախ մեկնեցինք նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 2-ին արդեն դիրքերում էինք: Մեզ հետ հրամանատարական անձնակազմ չի եղել, միայն չորս օրը մեկ մեզ սնունդ էին ուղարկում: 10, թե 12-րդ օրն իմացանք, որ ընկել ենք շրջափակման մեջ»,- պատմել է Վահրամ Սաղաթելյանը:
Ըստ Մեղրաշատ համայնքի վարչական ղեկավարի՝ ադրբեջանցիները երբեմն դիտակետը հսկելու էին գալիս: Թշնամու հետ բանակցություններ վարել է Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ, դասակի հրամանատար Արտավազդ Ղուկասյանը:
«Ադրբեջանցիները ճանապարհ էին խնդրում դեպի Աղանոս գյուղ, բայց մենք թույլ չտվեցինք անցնել, իրենք էլ սուսուփուս հետ են վերադարձել: Դասակի հրամանատարը կատարվածի մասին տեղյակ պահեց վերադաս հրամանատարությանը, բայց բանակցությունների հիմնական մասն ինքներս ենք վարել»,- նշում է Մեղրաշատ գյուղի վարչական ղեկավարը:
Վահրամ Սաղաթելյանը պատմում է, որ շրջափակման մեջ երկար կմնային, եթե ռուսական կողմը չմիջամտեր ադրբեջանցիների հետ տարվող բանակցություններին: Վարչական ղեկավարի խոսքերով՝ ջոկատի տղաների մարտական ոգին շատ բարձր է եղել։ Չնայած շրջափակման մեջ գտնվելու հանգամանքին՝ դիրքը պահել են մինչև վերջ, բայց ցած իջնելիս ստիպված են եղել այն հանձնել հակառակորդին:
Շիրակի մարզից շրջափակման մեջ գտնվող ջոկատի տղաները տուն են վերադարձել առողջ ու առանց վնասվածքների, այս օրերին փորձում են հաղթահարել հոգնածությունն ու վերսկսել աշխատանքը համայնքապետարաններում:
10:17 10.08.2025
Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում էՔննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին Ֆեյսբուքր իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա […] ...
10:00 10.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...