Գերմանիան դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բրիտանիայի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Գերմանիան դադարեցնում է ավիահաղորդակցությունը Բրիտանիայի հետ

21:59 20.12.2020

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հաստատել է, որ Գերմանիան կեսգիշերից դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը, երկուշաբթի օրվանից սահմանափակումներ են մտցվում ՀԱՀ-ի համար:

Նրա խոսքերով ՝ կորոնավիրուսի նոր մուտացիան, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում և ՀԱՀ-ում, պանդեմիայի համար սպասելի իրադարձություն է, բայց «վիրուսի ավելի արագ տարածումը շատ բան է փոխում»:

«Ուստի, կարևոր է դադարեցնել Գերմանիայի, ինչպես նաև մայրցամաքային Եվրոպայի հետ Մեծ Բրիտանիայի հաղորդակցությունը»,- ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Շպոնը:

Նա պարզաբանել է, որ տեղեկատվությունն առայժմ քիչ է, և իշխանությունները պետք է զգույշ գործեն ։

«Այդ պատճառով տրանսպորտի նախարարության հետ համագործակցության արդյունքում Մեծ Բրիտանիայից բոլոր ինքնաթիռները կեսգիշերից չեղյալ են հայտարարվում։ Վաղը մենք կհրապարակենք դաշնային կառավարության որոշումը Մեծ Բրիտանիայից և ՀԱՀ – ից մուտքի սահմանափակման մասին, որտեղ կորոնավիրուսի նման մուտացիա կա», – հայտարարել է Շպանը։

Հիշեցնենք, որ Նիդեռլանդներում, Դանիայում և Ավստրալիայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որն ավելի վաղ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում:

Մի քանի եվրոպական երկրներ որոշել են դադարեցնել Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը, երբ այնտեղ կորոնավիրուսի նոր մուտացիա են հայտնաբերել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոնդոնի բնակիչները նոր սահմանափակումներից հետո զանգվածաբար լքում են քաղաքը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը, որը հայտնաբերվել է երկրում, կարող է սովորականից 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, և բնակչությունից ավելի մեծ զգուշություն է պահանջում:

Շաբաթ օրը վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքի տարածաշրջաններում նոր սահմանափակումներ մտցնելու մասին, որոնք, նրա խոսքերով, ըստ էության, նշանակում են լոքդաուն: Միջոցառումների խստացման մասին Անգլիայից հետո հայտարարել են նաև Շոտլանդիայի և Ուելսի իշխանությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP