Զինվորը պատերազմի մեկնարկից 97 օր անց տուն է զանգահարել մոր ծննդյան օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+26.09 oC

Զինվորը պատերազմի մեկնարկից 97 օր անց տուն է զանգահարել մոր ծննդյան օրը

20:30 04.01.2021

Պատերազմի մեկնարկից 97 օր անց տուն է զանգահարել ժամկետային զինծառայող Դավիթ Մարտիրոսյանը։ Նա Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչ է։

«97 օր տղայիս հետ չէինք խոսել, ձայնը չէինք լսել, սա հրաշքի նման մի բան է մեզ համար, հիմա հավատում եմ, որ հրաշքներ լինում են իրական կյանքում: Դավիթս զանգահարեց դեկտեմբերի 30-ին՝  իմ ծննդյան օրը, անսպասելի էր, հուզմունքս ու ուրախությունս խառնվեցին իրար: Վերջին անգամ տղայիս հետ խոսել էի պատերազմից մեկ օր առաջ ու էլ ոչ մի անգամ նրա հետ խոսելու հնարավորություն չի եղել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Մարտիրոսյանի մայրը` Անահիտ Հլխաթյանը:

Դավիթից պատերազմի ընթացքում մեկ անգամ  կցկտուր լուր ծնողները մարտի դաշտից վերադարձած կամավորականներից էին ստացել։ Որդու հետ կապի բացակայության պատճառով չեն կարողացել խոսել, նրանից լուր ընդհանրապես չեն ունեցել:

«Ահավոր սթրեսային վիճակում էինք, բայց փառք Աստծո, տղայիս ձայնը լսեցի: Դպրոցն ավարտելուց հետո միանգամից զորակոչվել էր բանակ, վեց ամսից ծառայությունը կավարտի»,- պատմել է մայրը։

«Լուսանկարում իմ տղան է, պատերազմից երեք օր անց այդ նկարը պատերազմը խորհրդանշող  մյուս լուսանկարների հետ տարածվեց համացանցում, ու ես իմ տղային ճանաչեցի»,- ասում է  տիկին Անահիտը:

Ստացված ուրախալի լուրից Գետք գյուղում բոլորն են ուրախացել ու գալիս են ծնողներին աչքալուսանք տալու։ Ծնողներն անհամբերությամբ սպասում են առաջիկայում տղայի հետ հանդիպմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոդրին նորից վնասվածք է ստացել

10:38 10.08.2025

Ռոդրին նորից վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նորից վնասվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի մինչև սեպտեմբերի կեսը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոդրին ավելի լավ է զգում, բայց «Ալ Հիլալի» դեմ խաղում լուրջ վնասվածք է ստացել։ Նա սկսել էր ավելի լավ մարզվել։ Հուսով ենք` Ռոդրին հավաքականների խաղերից հետո հիանալի մարզավիճակում կլինի»,- նշել է անգլիական թիմի գլխավոր […] ...

Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է

10:17 10.08.2025

Ժաննա Անդրեասյան. Կրթական համակարգը դանդաղ, բայց փոխվում է

Քննադատական մտածողությունը նաև նրա մասին է, որ կարողանանք տարբեր իրադարձություններ ու գործընթացներ վերլուծել, տարբեր դիրքորոշումներ ուսումնասիրել և դրանցից եզրահանգումներ անել։ Ինքնուրույն։ Այդ ընթացքում դրսևորելով մեդիագրագիտություն՝ տարբերելով կեղծ և ճիշտ տեղեկությունները, մեզ հետաքրքրող տեղեկատվության հուսալիությունը ստուգել, կարողանալ դատողություններ կառուցել՝ հենվելով առնվազն ստուգված և փաստարկված տեղեկատվության վրա։ Այս մասին Ֆեյսբուքր իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 10.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

BACK_TO_TOP