17:50 23.01.2021
Հունվարի մեկից փոխվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը։Մասնավորապես ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարն ու քննությունների համար տրամադրվող ժամանակը։ Փոփոխություններ են կատարվել նաև ավտոմեքենայի գործնական վարման հմտությունների ստուգման գործընթացում։Գյումրիի հաշվառման քննական կենտրոնում նոր կարգով վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմելիությունը դեկտեմբերի համեմատ մի փոքր նվազել է, օրական տեսական ու գործնական քննություն են հանձնում 50-60 քաղաքացի։
Հոգեբանական երեք հարցերին ճիշտ պատասխանելուց հետո է միայն էկրանին բացվում քննական բուն հարցաշարը: Նախկինում 10 , հիմա՝ 20 հարցերի է պատասխանում քննություն հանձնողը, որի համար հատկացվում է 30 րոպե։ Ոմանք տեսական ու գործնական քննություններին արդեն մասնակցում են մի քանի անգամ։
Այսուհետ գործնական քննությունից առաջ հաշվառման և քննական կենտրոններ պարտադիր պետք է ներկայացնել առողջական վիճակի մասին բժշկական փաստաթուղթ, իսկ հոգեկան առողջության և նարկոդիսպանսերում հաշվառված լինել-չլինելը ճշտվում է հատուկ ծրագրի միջոցով։
«Իրենց հաշվառման,գրանցման վայրի պոլիկլինիկայից,թերապևտիկ բաժանմունքի, աչքի բժշկի, մյուս բժիշկների տված տեղեկանքն է ներկայացնում քաղաքացին, որի հիման վրա մենք արդեն որոշում ենք վարորդի թեկնածուն ի վիճակի է մասնակցել քննությանը, թե ոչ»,-նշում է ՃՈ Գյումրիի հաշվառման քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչ Անուշավան Սարոյանը։
Ճանապարհային երթևեկության կանոնների,վարման հմտությունների ստուգումը ավտոդրոմի բացակայության դեպքում թույլատրվում է նաև քաղաքային երթևեկության պայմաններում։
«Վարորդի հմտությունների հետ կապված քննությունն անցկացնում ենք հիմնական թերթիկով, որի մեջ ներառված են 11 առաջադրանքներ։ Առնվազն 10-ը պետք է ճիշտ կատարվի ու ճանապարհային երթևեկությանն առնչվող ցանկացած խախտման դեպքում դադարեցվում է քննությունը »,-նշում է ավագ տեսուչը։
Ավելի հաճախակի լինում՝ գործնական վարման առաջին քննությունը քաղաքացիները չեն հաղթահարում։ Տեսուչները սա պայմանավորում են վարորդի թեկնածուների մոտ ընթացքում առաջ եկած լարվածությամբ։ Իսկ քննության վարման կարգի և օբյեկտիվության ապացուցելիության համար առաջիկայում քննական մեքենաներում կտեղադրվեն տեսանկարահանող սարքեր։
20:32 21.07.2025
Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքըԷդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...
20:09 21.07.2025
ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքիցՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...
20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառՀուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...
19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague OpenՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...