17:55 05.02.2021
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը բաժանվել է մոդել Կասի Լեհնհարդից, որի հետ հարաբերությունների մեջ էր մոտ 1,5 տարի:
«Ես խզեցի իմ հարաբերությունները Կասյա Լեհնհարդի հետ: Մենք արդեն միասին չենք: Սա միակ ճշմարիտ ուղին է իմ և իմ ընտանիքի համար: Ես ստիպված էի գնալ այս քայլին: Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, ում վիրավորել եմ: Հատկապես իմ նախկին ընկերուհուն ՝ Ռեբեկկային: Ես հիասթափված եմ ինքս ինձանից: Մարդը պետք է պատասխանատվություն ստանձնի և գործի իր ընտանիքի շահերից ելնելով, ինչը ես հիմա եմ անում », – ասել է Բոատենգը:
Կասիան չի լռել ու պատասխանել է ֆուտբոլիստին:
«Ես էի, որ խզեցի հարաբերությունները քո ստերի ու անընդհատ դավաճանության պատճառով»,- Instagram-ում գրել է մոդելը:
Բոատենգի խոսքերով ՝ Կասիան իրեն շանտաժի է ենթարկել.
«Նա փչացրեց իմ հարաբերությունները Ռեբեկայի հետ՝ դիմելով շանտաժի։ Նա ինձ շանտաժի է ենթարկել»,- ասել է «Բավարիայի» ֆուտբոլիստը:
Կասիան իր հերթին խոստացել է բացահայտել որոշ գաղտնիքներ, բայց առայժմ լուռ է:
«Ես անպայման ելույթ կունենամ, բայց պետք է ուժերս հավաքեմ: Խնդրում եմ ինձ ժամանակ տվեք: Ես երբեք այսքան խաբված չեմ եղել»:
Հետաքրքիր է, որ Ռեբեկան արդեն բարձրաձայնել է Բոատենգի օգտին:
«Կասիան արդեն ոչնչացրել է իմ ընտանիքը իր իսկ շահի համար: Ես թույլ չեմ տա նրան ոչնչացնել Ժերոմին: Նա արդեն բավական վնաս է հասցրել»:
18:08 28.07.2025
«Արթիկ» ՔԿՀ ծառայողները հայփոստով ուղարկված ծանրոցից հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոսըՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ փոստով ուղարկված ծանրոցը: Զննության արդյունքում սև, կպչուն ժապավենով փաթեթավորված նոթատետրի օվալաձև կտրված էջերի մեջ պատրաստած թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: ...
17:54 28.07.2025
Ռանոսը մասնակցել է «Բորուսիայի» գոլային գրոհինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է «Նյուրնբերգի» դեմ ընկերական խաղին, որը երրորդն է «Բորուսիայի» համար նախամրցաշրջանային պատրաստության շրջանակներում: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով՝ յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկ գոլ: Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսի մեկնարկից: 77-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկումից հետո, հայ հարձակվողը գնդակն ուղարկել է տուգանային հրապարակ: Ստեղծված խառնաշփոթի արդյունքում գնդակը […] ...
17:48 28.07.2025
Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արցախյան և Երևանյան խճուղիների, Վանքի Տափ փող. 1-15 շենքերի, Ավանգարդ 5-րդ թաղ. 1-16 շենքերի, Ավանգարդ 1-ին, 2-րդ և 4-րդ, Սևյան, Արզումանյան, Ս.Խանզադյան, Սարգսյան, Նոր Կյանք փողոցների, […] ...
17:36 28.07.2025
Անհետ կորած 61-ամյա կինը հայտնաբերվել էՄայիսի 5-ին հաղորդվել էր Շիրակի մարզի բնակիչ 1964 թվականին ծնված Արուսյակ Ա․-ի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների աշխատանքի արդյունքում հուլիսի 24-ին 61-ամյա կինը հայտնաբերվել է ու ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։ ...
17:26 28.07.2025
Էկոնոմիկայի նախարարը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 27-30-ը գտնվում է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ադիս Աբեբա քաղաքում՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Իր ողջույնի խոսքում նախարարը կարևորել է գագաթնաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն հարթակ է տրամադրում՝ լուսաբանելու հաջողված ազգային նախաձեռնություններն ու նորարարական մոտեցումները, որոնք ուղղված են սննդային համակարգի մարտահրավերների հաղթահարմանը։ Ելույթի ընթացքում […] ...