Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC

Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները

21:08 15.03.2021

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոսին:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը», Ֆլորիան Զելլերի «Հայրը», Լի Այզեք Չունի «Մինարի», Դևիդ Ֆինչերի «Մանկ», Էմիրալդ Ֆեննելի «Խոստումնալից աղջիկը», Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը», Շաքա Քինգի «Հուդան և սև մեսսիան» և Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» ֆիլմերը:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Էնթոնի Հոփքինսը («Հայրը»), Չեդվիք Բոուզմանը («Մա Ռեյնի. Բլյուզի մայրը»), Ռիզ Ահմեդը («Մետաղի ձայնը»), Գարի Օլդմենը («Մանկ») և Սթիվեն Յանը («Մինարի»):

«Լավագույն դերասանուհի» մրցանակի համար առաջադրվել են Ֆրենսիս Մաքդորմանդը («Քոչվորների երկիրը»), Վանեսա Կիրբին («Կնոջ մասեր»), Քերի Մալլիգանը («Խոստումնալից աղջիկը»), Վիոլա Դևիսը («Մա Ռեյնի. բլյուզի մայրը») և Անդրա Դեյը («ԱՄՆ-ն ընդդեմ Բիլլի Հոլիդեյի»):

Լավագույն ռեժիսոր դառնալու համար կպայքարեն Քլոե Չժաոն, Էմիրալդ Ֆեննելը, Լի Այզեք Չունը, Դևիդ Ֆինչերը և Թոմաս Վինթերբերգը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել են Սաշա Բարոն Կոեն, Դենիել Կալույան, Փոլ Ռաջին, Լաքիթ Սթենֆիլդը և Լեսլի Օդոմ-կրտսերը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել են Օլիվիա Կոլմանը, Մարիա Բակալովան, Գլենն Քլոուզը, Ամանդա Սեյֆրիդը և Յուն Յո-ջոնը:

«Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու ապրիլի 25-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռանոսը մասնակցել է «Բորուսիայի» գոլային գրոհին

17:54 28.07.2025

Ռանոսը մասնակցել է «Բորուսիայի» գոլային գրոհին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է «Նյուրնբերգի» դեմ ընկերական խաղին, որը երրորդն է «Բորուսիայի» համար նախամրցաշրջանային պատրաստության շրջանակներում: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով՝ յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկ գոլ: Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսի մեկնարկից: 77-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկումից հետո, հայ հարձակվողը գնդակն ուղարկել է տուգանային հրապարակ: Ստեղծված խառնաշփոթի արդյունքում գնդակը […] ...

Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում

17:48 28.07.2025

Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արցախյան և Երևանյան խճուղիների, Վանքի Տափ փող. 1-15 շենքերի, Ավանգարդ 5-րդ թաղ. 1-16 շենքերի, Ավանգարդ 1-ին, 2-րդ և 4-րդ, Սևյան, Արզումանյան, Ս.Խանզադյան, Սարգսյան, Նոր Կյանք փողոցների, […] ...

Անհետ կորած 61-ամյա կինը հայտնաբերվել է

17:36 28.07.2025

Անհետ կորած 61-ամյա կինը հայտնաբերվել է

Մայիսի 5-ին հաղորդվել էր Շիրակի մարզի բնակիչ 1964 թվականին ծնված Արուսյակ Ա․-ի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների աշխատանքի արդյունքում հուլիսի 24-ին 61-ամյա կինը հայտնաբերվել է ու ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։ ...

Էկոնոմիկայի նախարարը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը

17:26 28.07.2025

Էկոնոմիկայի նախարարը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 27-30-ը գտնվում է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ադիս Աբեբա քաղաքում՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Իր ողջույնի խոսքում նախարարը կարևորել է գագաթնաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն հարթակ է տրամադրում՝ լուսաբանելու հաջողված ազգային նախաձեռնություններն ու նորարարական մոտեցումները, որոնք ուղղված են սննդային համակարգի մարտահրավերների հաղթահարմանը։ Ելույթի ընթացքում […] ...

Հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ հաշվառման-քննական բաժիններում. ՆԳՆ

17:19 28.07.2025

Հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ հաշվառման-քննական բաժիններում. ՆԳՆ

ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում հաշվառման-քննական ստորաբաժանումներում հերթերի կանոնակարգմանն ու կուտակումների նվազեցմանն ուղղված միջոցառումների լավարկումը շարունակվում է։ Մասնավորապես՝ հունիսի սկզբից գործարկվել է հերթագրման նոր՝ հիբրիդային համակարգ, որը հնարավորություն է տալիս համատեղել առցանց հերթագրումը կենդանի հերթի հետ՝ ապահովելով առավել հարմարավետ և արդյունավետ սպասարկում։ Եթե նախկինում՝ օրվա ընթացքում կարող էին հերթագրվել սահմանափակ թվով քաղաքացիներ՝ այն էլ […] ...

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

17:10 28.07.2025

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։ «Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և […] ...

BACK_TO_TOP