15:33 25.03.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտում մեր օրակարգը, փոխգործակցության հարցերը, նաև այն ծրագրերի ընթացքը և հետագան, որոնք այսօր Արցախի կառավարության հետ համատեղ իրականացնում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «ճանապարհային քարտեզ»-ի կարևորագույն կետերից մեկն Արցախի բնականոն կյանքի վերականգնումն է: Պետք է արձանագրել, որ մենք այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց իհարկե անելիքների ծավալը շատ մեծ է և կարևոր է, որ մեր քաղաքական վճռականությունն ու հանձնառությունն արտահայտենք այդ անելիքն ամբողջ ծավալով իրականացնելու և Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլև հետագա զարգացման մասին խոսենք, այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնենք: Իհարկե, ամենատարբեր մակարդակներում այս ընթացքում քննարկումները ոչ մի օր չեն դադարել, համատեղ որոշումներ են կայացվել և այսօր մենք կամփոփենք մինչև այժմ տեղի ունեցած քննարկումների արդյունքները և որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերենք հետագա անելիքների վերաբերյալ»:
Իր հերթին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է. «Ցանկանում եմ ողջունել և պարոն վարչապետ շնորհակալություն հայտնել այս հանդիպումը նախաձեռնելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև հետպատերազմյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կապակցությամբ: Արդյունքները շոշափելի են այն առումով, որ բնակչության մեծ մասը, Արցախի Հանրապետության մոտ 120 հազար քաղաքացիներ այսօր բնակվում են Արցախում և բնականոն կյանքի առումով, կարծես թե, հաջողվել է ապահովել այն ամենն, ինչ պետք է:
Ունենք մինչև 30 հազար բնակիչներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բարեբախտաբար շատ քիչ մասն է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Բայց ես ուզում եմ հետադարձ հայացք գցել 90-ական թվականների հետ կապված, որովհետև մենք պատերազմից հետո ազատագրելով Մարտակերտի շրջանը՝ մեզ չհաջողվեց Մարտակերտի շրջանի բնակչության մեծ մասին հետ բերել Արցախ, քանի որ հապաղել ենք:
Մեր գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է այս փուլում, սոցիալական վճարների առումով համարում եմ, որ դեռ մի քանի ամիս խնդիրը լուծված է և որևէ արցախցի ընտանիք չի ունենալու հացի խնդիր, քանի որ նպաստները և միանվագ տրամադրված գումարները ժամանակավոր բավարարում են: Բայց բնակարանների կառուցման, տրամադրման խնդրի և աշխատատեղերի, եկամտի ապահովման առումով ունենք շատ անելիքներ:
Մեր հիմնական խնդիրը ես համարում եմ բնակարանաշինությունը և, ըստ մեր պլանների, պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում: Երկրորդ կարևոր խնդիրը վնասների փոխհատուցման հարցն է, մեր շատ հայրենակիցներ կրել են մեծ վնասներ, որոնց փոխհատուցման առումով ևս մենք պետք է միասին որոշում կայացնենք»:
17:00 07.08.2025
Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
16:52 07.08.2025
Ալիևը ժամանել է ՎաշինգտոնԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։ ...
16:45 07.08.2025
Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆԱրևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։ Ինչո՞ւ է այն առաջանում. Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը […] ...
16:39 07.08.2025
Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...
16:33 07.08.2025
Կարապետ Վարդանյանը հետախուզվում էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:22 07.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ԱրմավիրումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Մայիսյան գյուղ տանող ճանապարհին՝ մոլախոտերի մեջ զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ, պայթուցիչներ, ինքնաձիգի […] ...