Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 6-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+37.09 oC

Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 6-ով

11:47 27.03.2021

Մարտի 26-ին կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4384 քաղաքացու հետազոտություն, որից 589-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2473 դեպք: Կատարվել է 21 832 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել

17:00 07.08.2025

Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Ալիևը ժամանել է Վաշինգտոն

16:52 07.08.2025

Ալիևը ժամանել է Վաշինգտոն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։ ...

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

16:45 07.08.2025

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

Արևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։ Ինչո՞ւ է այն առաջանում. Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը […] ...

Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչ

16:39 07.08.2025

Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...

Կարապետ Վարդանյանը հետախուզվում է

16:33 07.08.2025

Կարապետ Վարդանյանը հետախուզվում է

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրում

16:22 07.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Մայիսյան գյուղ տանող ճանապարհին՝ մոլախոտերի մեջ զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ, պայթուցիչներ, ինքնաձիգի […] ...

BACK_TO_TOP