15:59 30.03.2021
Չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք հռչակելուն, մարդու իրավունքների հարցերում միջազգային հանրությունը կարծես առաջնորդվում է քաղաքական խոչընդոտներով: Պարզ է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը թաղված էր քաղաքական շարժառիթների տակ: Այս հարցում համոզված է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է օրակարգային աշխատանքներին ու գերակա անելիքներին:
– Պարոն Ստեփանյան, հետպատերազմյան իրողություններն ինչպիսի՞ փոփոխություններ են մտցրել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղղություններում, և որո՞նք են ներկա առաջնահերթություններն ու հրամայականները:
– Պատերազմից հետո բավականին բարձրացել է մարդու իրավունքների խախտումների ռիսկայնությունը: Մեզ դիմող քաղաքացիների դիմումների մեծամասնությունը վերաբերում է հիմնականում սոցիալական և առողջապահական բնույթի խնդիրներին: Բնականաբար, ունենալով տեղահանված բնակչություն, որոնց խնդիրները բազմաբնույթ են, պետք է կանգնենք յուրաքանչյուր քաղաքացու կողքին և կապող օղակ հանդիսանանք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ թույլ չտալով մարդու իրավունքների խախտումները կամ այդպիսիք արձանագրելու դեպքում՝ նպաստելու խախտված իրավունքների վերականգնմանը: Ներկայումս քաղաքացին այնքան դժվար կացության մեջ է, որ պետական մարմիններից պահանջվում է առավելագույն սրտացավություն, որպեսզի բարձրաձայնված ցանկացած խնդիր լուծվի հօգուտ քաղաքացու: Պետք է ոչ թե արձանագրել, որ խախտվել է այս կամ այն իրավունքը, այլ գտնել լուծումներ, որպեսզի իրավունքն իրացվի ամբողջությամբ: Պետական կառույցների հետ համագործակցությամբ մեր գործունեության ոճը հիմնականում այդ է լինելու:
– Սոցիալական բնույթի խնդիրներից որո՞նք կառանձնացնեիք, և որքանո՞վ է Ձեր միջոցով հաջողվել լուծումներ գտնել:
– Առաջնային է շարունակում մնալ աջակցության այս կամ այն ծրագրի՝ շահառու հանդիսանալու հետ կապված հարցերը: Քանի որ պետական համակարգը, այսպես ասած, պատրաստ չէր նման զարգացումների և քաղաքացիների տվյալների բազային ամբողջությամբ չէր տիրապետում, ապա չէր կարող պատասխանել քաղաքացիների այն հարցերին, որոնք վերաբերում էին այս կամ այն սոցիալական աջակցության ծրագրի շահառու հանդիսանալու հետ: Բացի դրանից, քաղաքացիների իրավական գիտակցության ոչ համապատասխան աստիճանը նրանց հնարավորություն չի ընձեռում պրպտել և սեփական ջանքերով փնտրել, գտնել այն հարցերի պատասխանները,որոնք վերաբերում են գործարկվող այդ ծրագրերին: Մեզ դիմելու դեպքում, նախ, խորհրդատվություն ենք տրամադրում իրավունքների մասին առ այն՝ նրանք աջակցության ծրագրի շահառու են, թե ոչ: Եթե առաջացած խնդիրները տեխնիկական են, ապա կապ ենք հաստատում համապատասխան կառույցի հետ ներկայացնում քաղաքացու խնդիրն ու միջամտում, որպեսզի խնդիրը լուծում ստանա: Սոցիալական բնույթի խնդիրներից է նաև զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընտանիքների աջակցության ծրագրերի շահառու հանդիսանալու, փաստաթղթերի ձևակերպման հարցերը: Մասնավորապես՝ քաղաքացիական զոհերի տվյալների հավաքագրումն ու պատկան կառույցներին ներկայացնելը Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների շրջանակում է: Տվյալների հավաքագրումը շարունակական է և պարբերաբար ներկայացնում ենք աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:
– Այս պահի դրությամբ որքա՞ն է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը՝ ըստ ձեր ուսումնասիրությունների:
– Պահի դրությամբ թարմացման փուլում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց սպանությունների վերաբերյալ զեկույցը: Առայժմ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ֆիքսվել են 77 քաղաքացիական զոհի տվյալներ:
– Ի՞նչ օրակարգեր են ներկայումս գործնական ընթացք ստացել:
– Աշխատելու ենք հիմնականում երկու ուղղությամբ: Առաջինը՝ մշտադիտարկումների ճանապարհով, երկրի ներսում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պատշաճ ապահովելն է, երկրորդը՝ արտաքին ուղղությունն է, որտեղ բավականին լայնածավալ աշխատանք ենք իրականացրել դեռևս պատերազմի օրերին: Մեր իրականացրած փաստահավաք առաքելության շրջանակներում հրապարակվել են տասնյակից ավելի զեկույցներ ադրբեջանական վայրագությունների, երեխաների իրավունքների խախտումների, պատերազմի ժամանակ լրագրողների թիրախավորման և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերի վերաբերյալ: Առաջիկայում պատրաստելու ենք պատերազմի ամբողջ ընթացքում ադրբեջանցիների վայրագությունների վերաբերյալ երրորդ միջանկյալ զեկույցը: Նախատեսում ենք նաև զեկույց միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո գտնվող օբյեկտների և անձնակազմի թիրախավորման վերաբերյալ: Մասնավորապես, այնպիսի հաստատությունների, ինչպիսիք բժշկական հաստատություններն են, անձնակազմը, շտապօգնության ավտոմեքենաները և այլն: Կարծում եմ՝ կարիք կա նաև թարմացնելու մշակութային ժառանգության վերաբերյալ մեր զեկույցը՝ հատկապես պայմանավորված վերջին ժամանակահատվածում ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցիների ավերման դեպքերով:
–Պարոն Ստեփանյան, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում նրանց զինուժի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների և միջազգային իրավունքով ամրագրված խախտումների մասով Արցախի և ՀՀ ՄԻՊ-երն օպերատիվորեն արձագանքում են դեռևս պատերազմի օրերից: Այդուհանդերձ, միջազգային իրավապաշտպան կառույցները նկատելիորեն պասիվ դիրքորոշում են դրսևորում: Ինչպե՞ս կմեկնաբանեիք, և այդ համատեքստում ինչպիսի՞ն է արտաքին ուղղությամբ նախատեսվող աշխատանքի Ձեր տեսլականը:
– Մարդու իրավունքների պաշտպանությունը միջազգային կարևորագույն հարցերից է: Մեզ համար ևս տարօրինակ ու անհասկանալի էր պատերազմի ընթացքում միջազգային հանրությանը մեծածավալ աշխատանք ներկայացնելուց հետո պատշաճ արձագանք չստանալը: Չնայած մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք հռչակելուն, մարդու իրավունքների հարցերում նույնպես միջազգային հանրությունը, կարծես, առաջնորդվում է քաղաքական խոչընդոտներով: Պարզ է, որ Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը ևս թաղված էր քաղաքական շարժառիթների տակ: Պատճառաբանությունները բազմաթիվ են՝ մասնավորապես միջազգային չճանաչվածություն և այլն: Հստակ պետք է ամրագրվի, որ մարդու իրավունքները համամարդկային են և, անկախ նրանից՝ այդ տարածքը ճանաչված է, թե ոչ, միջազգային հանրությունը պարտավորված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները: Մենք նույնպես հիասթափված ենք մեր կողմից իրականացված աշխատանքի վերաբերյալ միջազգային ոչ պատշաճ արձագանքից: Ամեն դեպքում, այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն: Պետք է շարունակել արտաքին ուղղությամբ պաշտպանել արցախցի մարդու իրավունքները և այդ մասին բարձրաձայնել այնքան ժամանակ, մինչև հասանելի ու հասկանալի դառնա, որ Արցախում ապրող մարդը ևս օժտված է մարդկային իրավունքներով ու ազատություններով:
17:00 07.08.2025
Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
16:52 07.08.2025
Ալիևը ժամանել է ՎաշինգտոնԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։ ...
16:45 07.08.2025
Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆԱրևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։ Ինչո՞ւ է այն առաջանում. Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը […] ...
16:39 07.08.2025
Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...
16:33 07.08.2025
Կարապետ Վարդանյանը հետախուզվում էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:22 07.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ԱրմավիրումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Մայիսյան գյուղ տանող ճանապարհին՝ մոլախոտերի մեջ զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ, պայթուցիչներ, ինքնաձիգի […] ...