17:37 30.03.2021
Չնայած ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի հորդորին՝ Ադրբեջանը մինչև օրս հրաժարվում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի հետևանքով գերեվարված հայերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Washington Post-ում հրապարակված հոդվածում գրել է հայտնի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը:
«ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ չնայած ավելի վաղ տեղի ունեցած գերիների փոխանակմանը՝ Ադրբեջանի կողմից դեռևս պահվում են 52 հայեր»,- նշել է Իգնատիուսը: Նա ընդգծել է, որ Բաքվում պնդում են, թե նրանք պատերազմի մասնակիցներ չեն, այլ այդտեղ են եկել հրադադարից հետո՝ նոյեմբերի վերջին, և կասկածվում են ահաբեկիչ լինելու մեջ՝ մեղադրանք, որը հերքում է Հայաստանը:
«Եվրոպայի հարցով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերը գերիների հարցը բարձրացրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ փետրվարին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ՝ պահանջելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին թույլատրեն այցելել բանտարկյալներին: ԿԽՄԿ-ին անհապաղ շնորհվել է թույլտվություն»,- գրել է հեղինակը:
Դեյվիդ Իգնատիուսը նշել է, որ ԱՄՆ պաշտոնյաները հաջորդ շաբաթների ընթացքում ևս հետևողականորեն հանդես են եկել գերեվարվածներին ազատ արձակելու կոչերով: Լրագրողը մեջբերել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերը, որտեղ նա ասում է.
«Մենք հուսով ենք տեսնել, որ ավելի մեծ թվով ձերբակալվածներ ազատ կարձակվեն: Մենք չենք բանակցում, սակայն հորդորում ենք նրանց բարի կամք դրսևորել»:
Թեպետ շատերն ակնկալում էին, որ Ադրբեջանը կարող է հայ գերիներին ազատ արձակել Նովրուզի համաներումների շրջանակում, սակայն դա տեղի չունեցավ:
«Ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց կեղծ պնդումներն այն մասին, որ այս մարդիկ ոչ թե ռազմագերիներ են, այլ հանցագործներ, քանի որ ձերբակալվել են պատերազմից հետո»,- նշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը:
Նա ընդգծել է, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորման կամ հաշտեցման ուղղությամբ որևէ իրական փորձ չի ձեռնարկվել: Դեսպանը կոչ է արել Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին, ներգրավվել գործընթացում:
Իգնատիուսը հիշեցրել է, որ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հորդորներին միացել են նաև ԱՄՆ կոնգրեսականներ: Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մարտի 16-ին ներկայացրել էր բանաձև, որով Ադրբեջանին կոչ էր արվում անհապաղ ազատ արձակել գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց:
Պատերազմից հետո հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ մարտի 19-ին զեկույց էր հրապարակել նաև միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հերքել էր զեկույցում տեղ գտած փաստերը՝ հավելելով միայն, որ նման մեղադրանքները պետք է ուսումնասիրվեն:
Իգնատիուսը նշել է, որ հայ գերիների հարցը զգացական տեսանկյունից նոր նշանակություն կստանա ապրիլի վերջին՝ կապված Հայոց ցեղասպանության տարելիցի հետ: Նա հիշեցրել է, որ օրերս հայտնի միջազգային մեկնաբան Յան Բրեմերը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, ասել էր, որ Բայդենը ապրիլի 24-ին ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:
Լրագրողը եզրակացրել է, որ այս տարվա ոգեկոչման և հիշատակի միջոցառումները հատկապես զգայուն են լինելու ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կրած պարտության և դրան հաջորդած տառապանքների հետևանքով:
17:00 07.08.2025
Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
16:52 07.08.2025
Ալիևը ժամանել է ՎաշինգտոնԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։ ...
16:45 07.08.2025
Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆԱրևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։ Ինչո՞ւ է այն առաջանում. Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը […] ...
16:39 07.08.2025
Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...
16:33 07.08.2025
Կարապետ Վարդանյանը հետախուզվում էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:22 07.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ԱրմավիրումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Մայիսյան գյուղ տանող ճանապարհին՝ մոլախոտերի մեջ զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ, պայթուցիչներ, ինքնաձիգի […] ...