18:53 10.04.2021
Իտալական «Միլանի» շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը մեկ շաբաթվա ընթացքում ակումբի հետ նոր պայմանագիր կստորագրի:Այս մասին հայտնում է Todomercato պորտալը:
Ըստ աղբյուրի՝39-ամյա ֆուտբոլիստը և «Միլանը» համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ։
Իբրահիմովիչը 39 տարեկան է,նա «Միլանում» է խաղում 2020 թվականից,Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում 15 գոլ է խփել:Իր կարիերայի ընթացքում Իբրահիմովիչը նվաճել է Նիդեռլանդների (Այաքս), Իտալիայի (Ինտեր, Միլան), Իսպանիայի (Բարսելոնա), Ֆրանսիայի (ՊՍG) առաջնությունների գավաթներն ու սուպերգավաթները: Հարձակվողը խաղում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդում», որը հաղթանակ տարավ Եվրոպա լիգայում։
15:16 07.05.2025
Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...
15:10 07.05.2025
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված , ս.թ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների , Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […] ...
15:05 07.05.2025
Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչինԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները […] ...
14:57 07.05.2025
Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումըՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...
14:55 07.05.2025
Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրելՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են […] ...