ԱԺ-ի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում նշվել է ճապոնական լուսավոր տոներից մեկը՝ Հանամին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

ԱԺ-ի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում նշվել է ճապոնական լուսավոր տոներից մեկը՝ Հանամին

17:03 11.04.2021

Ծագող արեւի երկիրը խորհրդանշող ճապոնական բալենիները խորհրդարանի այգում տնկվել են 2015-ի մայիսին՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների:
2021-ի ապրիլի 10-ին Ազգային ժողովի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում կրկին նշվեց ճապոնական լուսավոր տոներից մեկը՝ Հանամին:
Միջոցառումը կազմակերպել էին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խումբը եւ «Արումենիա-Նիպոն» գիտամշակութային միությունը: Մասնակցում էին Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի անդամներ, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատար Կազույա Հարադան, ներկայացուցիչներ Երեւանի քաղաքապետարանից, Արտաքին գործերի նախարարությունից, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:
Սակուրաներն այս տարի զարդարվեցին ճերմակ թղթե կարապներով: «Արումենիա-Նիպոն» գիտամշակութային միության հիմնադիր-նախագահ, ճապոնագետ Աննա Վարդանյանը պատմեց, որ այդ կարապները պատրաստել էր այժմ երկնքից մեզ նայող մի աղջիկ:
Возможно, это изображение (природа)
Возможно, это изображение (ребенок, стоит, дерево и на открытом воздухе)
Հայ-ճապոնական պատմամշակութային առնչություններին ու տարեցտարի զարգացող կապերին անդրադարձավ գրականագետ Արծվի Բախչինյանը, որը հայ-ճապոնական կապերով սկսել է հետաքրքրվել դեռեւս 15 տարի առաջ: Նրա դիտարկմամբ՝ շարունակ ավելանում են ճապոներենով հետաքրքրվող հայերն ու նաեւ հայերենով հետաքրքրվող ճապոնացիները: Գրականագետը նշեց, որ շարունակում է հայ-ճապոնական առնչություններին վերաբերող ուսումնասիրությունները, հրապարակում հոդվածներ ու նաեւ պատմվածքներ: «Մենք՝ հայերս, նույնպես սիրում ենք գեղեցիկը, արվեստը, ինչի մասին են վկայում մեր միջնադարյան մանրանկարչությունը, Սերգեյ Փարաջանովը, սակայն մեր կենցաղում կարծես այնքան էլ նշանակություն չենք տալիս գեղեցիկին: Այ հենց դա մենք պետք է սովորենք ճապոնացիներից»,-կարծում է Արծվի Բախչինյանը:
Միջոցառման մասնակիցները տեղեկացան մի հետաքրքիր փաստի մասին եւս: Նշվեց, որ Հայոց ցեղասպանության օրերին 825 հայ կարողացել է փրկվել ճապոնացի մի նավապետի շնորհիվ, որը նրանց հասցրել է մինչեւ հունական ափ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

15:12 13.06.2025

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […] ...

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

15:07 13.06.2025

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

Defa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...

SHANTNEWS

15:00 13.06.2025

SHANTNEWS

Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

14:57 13.06.2025

Նարեկ Մկրտչյանը Ջագան Չափագայնի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության […] ...

Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

14:52 13.06.2025

Էրդողանի վարչակազմը մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

Իսրայելի գործողությունները «հանգեցրել են հրդեհի» ամբողջ տարածաշրջանում, Թուրքիան հույսը դնում է միջազգային հանրության հստակ դիրքորոշման վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը՝ մեկնաբանելով Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված ավիահարվածները։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի երեկվա հարձակումը Իրանի վրա և մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և պետությանը։ Այս հարձակումը ևս մեկ […] ...

13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

14:45 13.06.2025

13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

Այսօրվա դրությամբ 13 հավաքական արդեն որակավորվել է Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Այդ հավաքաականներն են` ԱՄՆ (ընդունող երկիր) Մեքսիկա (ընդունող երկիր) Կանադա (ընդունող երկիր) Ճապոնիա (Ասիա) Հարավային Կորեա (Ասիա) Հորդանան (Ասիա) Իրան (Ասիա) Ուզբեկստան (Ասիա) Ավստրալիա (Ասիա) Արգենտինա (Հարավային Ամերիկա) Էկվադոր (Հարավային Ամերիկա) Բրազիլիա (Հարավային Ամերիկա) Նոր Զելանդիա (Օվկիանիա) Աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարվա հունիսի 11-ից […] ...

BACK_TO_TOP