19:27 21.04.2021
Ապրիլի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տնտեսության և կառավարման ոլորտներում ԵՄ-ի ցուցաբերած շարունակական ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև ընդգծել մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դերը հարաբերությունների հետագա զարգացման գործում:
Խոսելով տնտեսական միջնաժամկետ վերականգնման և զարգացման ծրագրերի մասին՝ փոխվարչապետն ասել է, որ դրանք պետք է խթանեն երկրի մրցունակությունը՝ նորարարական, տեխնոլոգիական և կայուն զարգացման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելով:
Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում կողմերը անդրադարձել են երեք խոշոր ուղղությունների՝ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին, թվայնացման և նորարարության հարցերին: Հանրային կառավարման բարեփոխումները դիտելով որպես կառավարության առաջնահերթություն՝ Տիգրան Ավինյանը կարևորել է այս ուղղությամբ ԵՄ-ի հետ սերտ աշխատանքը: Անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ նա հայտնել է, որ կառավարությունը պետական ծառայությունների մատուցման միասնական համակարգի ներդրման հարցում էական առաջընթաց ունի: Ռազմավարական պլանավորման, ծառայությունների մատուցման, քաղաքացիական ծառայության և պետական ինստիտուտներում հիմնարար փոփոխությունների հարցում փոխվարչապետը կարևոր պայման է համարել նորարարությունն ու ստեղծարարությունը:
Հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցությամբ ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման հարցերը: Այս համատեքստում փոխվարչապետը առանձնացրել է հանրային տրանսպորտի համակարգի, ճանապարհների բարեկարգման և ավիացիոն անվտանգության ոլորտները:
Անդրադարձ է կատարվել համագործակցությանը Էներգետիկ անվտանգության ու վերականգնվող էներգիայի բնագավառներում: Կարևորվել է կլիմայի փոփոխության մարտահրավերին արդյունավետ դիմակայելու և առկա ռեսուրսների կենտրոնացման ու ճիշտ կառավարման համար քաղաքականության մշակումը: Քննարկվել են նաև «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական փոխանակման մեխանիզմի շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...
22:58 07.05.2025
Վատիկանում սկսվել է Հռոմի պապի ընտրությունը. ի՞նչ շանսեր ունեն Հայաստանի համար ցանկալի թեկնածուներըԱյսօր Վատիկանում իր աշխատանքն է սկսել կոնկլավը, որը պետք է ընտրի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդին: Ենթադրվում է, որ պոնտիֆիկոսի ընտությունը կկայանա մի քանի փուլով: Ի՞նչ ընթացակարգով է անցնում ընտրությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան կարդինալների կոլեգիայի անդամները Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում նախ անցկացրին հանդիսավոր պատարագ, այնուհետև արդեն ցերեկը Սիքստինյան կապելլայում […] ...