21:30 25.04.2021
Եվրամիությունը պատրաստվում է աջակցություն տրամադրել Հնդկաստանին՝ հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Կորոնավիրուսի հաստատված ցուցանիշներով Հնդկաստանը աշխարհում զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականը։Երկրում դեպքերի թվի աճը շարունակվել է փետրվարի կեսերից: Հայտարարվել է, որ Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման օրական աճը կազմել է 349 691 դեպք, մահացել է ավելի քան 2,7 հազար մարդ, սա համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
«Ինձ անհանգստացնում է Հնդկաստանի համաճարակաբանական իրավիճակը: Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել: ԵՄ-ն ռեսուրսներ է հավաքում`ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Հնդկաստանի օգնության խնդրանքին արագ արձագանքելու համար»,- Twitter-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Վաշինգտոնը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Հնդկաստանին: Բրիտանիան նույնպես պատրաստակամություն է հայտնել օգնել:
Economic Times- ն էլ հայտնել էլ է, որ Ռուսաստանը Հնդկաստանին առաջարկել է հակավիրուսային պրեպարատներ ներմուծել, որոնք օգտագործվում է կորոնավիրուսի բուժման համար: Հնդկաստանը նախկինում արգելում էր Ремдесивир-ի մուտքը երկիր՝ COVID-19 դեպքերի թվի կտրուկ աճի ֆոնին: Բացի դրանից, առաջիկայում բանակցությունները կարող են սկսվել Ռուսաստանից Հնդկաստան ծովային ճանապարհով բժշկական թթվածնի մատակարարման շուրջ:
Միևնույն ժամանակ,գիտնականները Հնդկաստանի Արեւմտյան Բենգալա նահանգում հայտնաբերել են կորոնավիրուսի B.1.618 նոր տեսակ: Կորոնավիրուսի նոր շտամը եռակի մուտացված շտամ է և կարող է ավելի արագ տարածվել, կարծում է համաճարակաբանության հնդիկ պրոֆեսոր Մադհուկար Պայը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի իշխանությունները երկու շաբաթով արգելել են Հնդկաստանում գտնվող անձանց երկիր մուտք գործել, իսկ Գերմանիան կկրճատի Հնդկաստանի հետ ուղևորափոխադրումները:
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...