19:42 29.04.2021
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը The Athletic-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի, հայկական ֆուտբոլի և հայ խաղացողների մասին։ Նա վստահ է, որ իր օրինակով հայ խաղացողները պետք է հասկանան, որ անհնարին ոչինչ չկա։ Մխիթարյանին հարց են տվել նաև Քարդաշյան քույրերի մասին, որին նա հումորով է պատասխանել։
«Այնպես չէ, որ ես տարված եմ նրանցով»,- ծիծաղելով պատասխանել է Մխիթարյանը:
«Ես միշտ կարդում եմ նորություններ ու գիտեմ, թե ինչ են նրանք անում Հայաստանի համար։ Կարող եմ ասել, որ հայ լինելը մեծ պատասխանատվություն է։ Հայրս իմ շարժիչ ուժն էր։ Նրա շնորհիվ եմ ես որոշել ֆուտբոլիստ դառնալ ու շարունակել իմ ճանապարհը: Ես միշտ երազել եմ խաղալ Եվրոպայում։ Ես միշտ ցանկացել եմ հասնել իմ երազանքներին։ Շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա անել դա ու մինչև հիմա խաղում եմ Եվրոպայում։ Երբ խաղում ես Գերմանիայում, Պրեմիեր լիգայում ու հիմա Իտալիայում, դու ցույց ես տալիս քո սիրելի հայերին, որ անհնարին ոչինչ չկա։ Ես ուզում եմ, որ հայ ֆուտբոլիստները խաղան Բունդեսլիգայում, Պրեմիեր լիգայում, Իտալիայի Ա սերիայում։ Ես հպարտ կլինեմ, եթե իմ որոշ ընկերներ ու հայրենակիցներ հասնեն այս մակարդակին։ Ես չեմ ուզում լինել միակ հայը, որը խաղացել է աշխարհի լավագույն լիգաներում»,- ասել է Մխիթարյանը։
17:00 13.06.2025
Ապարանի համայնքային ոստիկանները 43-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերել են կանեփի 130 բույսՀամայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արայի գյուղի 43-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ տեսակի բույս է աճեցնում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 11-ին կատարված զննությամբ 43-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 130 բույս: Կատարվում է նախաքննություն: ...
16:52 13.06.2025
Fars. Իրանը շուտով անօդաչու թռչող սարքերով կհարձակվի Իսրայելի վրաԹեհրանը դեռևս անօդաչու թռչող սարք չի ուղարկել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի հարվածների, սակայն մոտ ապագայում Իրանից անօդաչու թռչող սարքերով հարձակում կիրականացվի, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրին: «Իսրայելի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու մասին տեղեկատվությունն իրական չէ։ Իրական վրեժը կլինի մոտ ապագայում։ Այդ մասին կհայտարարվի միայն պաշտոնական ուղիներով», – ասել […] ...
16:45 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծըԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է վերջին տարիներին զորակոչի հետ կապված մի շարք վիճակագրական տվյալներ՝ մոտարկված իրականությանը: Ըստ նրա՝ զորակոչի […] ...
16:38 13.06.2025
Սարիթաղցու տնամերձ հողամասում կանեփի 200-ից ավելի բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով հունիսի 11-ին այցելել են Սարի թաղի 21-րդ փողոցի հասցեներից մեկը, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածներում նկատել են կանեփանման բույսեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 205 բույս: 38-ամյա տանտերը ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն: ...
16:30 13.06.2025
Սյունիքի մարզում դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամՍյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության միջոցների՝ նախազգուշացումների հիման վրա, պետական բյուջե է վճարվել ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: ...
16:22 13.06.2025
Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում: Դուք ընտրում եք ձեր հաշտարարին՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր […] ...