19:58 01.05.2021
Հանրապետության բոլոր 49 տարածքային կենտրոններում ներդրել է ծառայությունների մատուցման մեկ պատուհան համակարգը:Այսուհետ քաղաքացիները սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվելու դեպքում դիմելու են մեկ միասնական կենտրոնին: Կառույցների վերակազմավորման արդյունքում սոցիալական ապահովության միասնական ընդունարան է գործում նաև Գյումրիում։
Սոցիալական աջակցության Գյումրիի թիվ 1 և թիվ 2 տարածքային բաժինները, սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության տարածքային կենտրոնը այժմ ունեն մեկ հասցե։
«Քաղաքացին մոտենում է միասնական ընդունարան, որտեղ կան բոլոր ծառայություններից ներկայացուցիչներ, տրամադրում են խորհրդատվություն և ընդունում են բոլոր դիմումները»,-պարզաբանում է միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի պետ Կարեն Մալխասյանը։
Միասնական համակարգում կրճատվել է փաստաթղթաշրջանառությունը։ «Փարոս» համակարգում ընտանիքի անապահովության գնահատման համար պարտադիր համարվող տեղեկանքները տեղում են հավաքագրվում։ Ընդհանուր փոփոխություններում առանցքայինը հետևյալն է՝ ընտանիքի սոցիալական կարիքների գնահատումը կախված չէ տեսուչից ։
Վերամիավորումը միայն կառուցվածքային փոփոխություններով չի սահմանափակվել, եղել են նաև հաստիքային կրճատումներ, չկան շահառուների հետ աշխատող առանձին տեսուչներ, քաղաքացիներին ընդունում են մասնագետները, որոնք անկախ գործարքի տեսակից՝ սպասարկում են բոլորին։ Գրեթե բացառվում են քաղաքացի-տեսուչ շփումները։
«Որևէ շփում չկա քաղաքացու և տեսուչի միջև, բացառվում է որևէ կոռուպցիոն մեխանիզմ։ Էս վերակազմավորման առաջնահերթ նպատակներից մեկն էլ հենց դա էր, որ բացառվի տեսուչների հետ շփումն ու կոռուպցիոն ռիսկերը»,- նշում է Կարեն Մալխասյանը։
Սոցիալական ծառայության կենտրոններում ներդրված միասնական համակարգը հնարավորություն է տվել ընդլայնվել նաև քաղաքացիների սպասարկման շրջանակը։ Միասնական սոցիալական ընդունարաններ կարող են դիմել բոլոր քաղաքացիները՝ անկախ բնակության վայրից ու գրանցման հասցեից։
Նոր միասնական կենտրոնը աշխատում է ծանրաբեռնված, քաղաքացիների դիմելիությունը կրկնապատկվել է, սա նաև պայմանավորված է արցախյան պատերազմի հետևանքով ներդրված պետության աջակցության ծրագրերով։ Ընդունարան են դիմում Արցախից Գյումրի տեղափոխված անօթևան քաղաքացիները, պատերազմում վիրավորում ստացած զինվորականներն ու միանվագ դրամական աջակցության ցուցակներում ընդգրկվածները։
Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնում շուտով կներդրվի նաև էլեկտրոնային համակարգ, դիմումների ու փաստաթղթերի ընդունման օն-լայն տարբերակի անցումը կհեշտացնի փաստաթղթավորման գործընթացը։Միասնական այս համակարգին կմիանա նաև բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը։
Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը կմիանա ընդհանուր համակարգին։ Գյումրիի միասնական սոցիալական կենտրոնը ունենալու նոր շենք, նոր հասցեում եռահարկ կառույցը շահագործման կհանձնվի 2022 թվականի մարտին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...