ՄԱԿ-ում Մարդու իրավունքների խորհուրդը Սիրիայի վերաբերյալ բանաձև է ընդունել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+21.09 oC

ՄԱԿ-ում Մարդու իրավունքների խորհուրդը Սիրիայի վերաբերյալ բանաձև է ընդունել

18:52 06.07.2018

ՄԱԿ-ում Մարդու իրավունքների խորհուրդը հուլիսի 6-ին Ժնևում կայացած նստաշրջանի ընթացքում Սիրիայի հետ կապված բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:

Նշվում է, որ Եվրամիության երկրների նախաձեռնած բանաձևն ընդունվել է՝ չնայած այդ երկրի ներկայացուցչի, ինչպես նաև Կուբայի, Չինաստանի, Իրաքի և մի շարք այլ երկրների կողմից հնչեցված քննադատություններին: Իսկ Ռուսաստանի կողմից առաջարկված ուղղումները չեն ընդունվել:

Բանաձևում մասնավորապես նշվում է, որ Սիրիայի իշխանությունների կողմից իրականացվող գործողություններին մասնակցում են ահաբեկչական խմբավորման անդամներ: Դրանով միևնույն ժամանակ քննադատվում են «սիրիայական իշխանությունների և նրանց աջակցող ուժերի կողմից  մարդու իրավունքների սիստեմատիկ, համատարած ու կոպիտ խախտումները»:

Փաստաթղթում քննադատվում է նաև «սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենքի շարունակական օգտագործման փաստը» և «քաղաքացիական հասարակության սովահարության և պաշարման հանգամանքի» օգտագործումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

14:48 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտը: Համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում: ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու […] ...

Կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով

14:42 07.05.2025

Կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով: «Հայաստանում բժշկական տուրիզմի անընդմեջ զարգացումն ապահովելու, մեկ այլ մակարդակի բերելու համար էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղությամբ արդեն հասել ենք գործնական քայլեր իրականացնելու փուլին»,- կարևորելով բժշկական տուրիզմի միջազգային քարտեզում Հայաստանի ուրույն տեղն ունենալու […] ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

14:31 07.05.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: ...

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություն

14:20 07.05.2025

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություն

Մայիսի 7-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Համերաշխության փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:50-ին: Ավտոտնակում այրվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակի տանիքի փայտե […] ...

Wizz Air-ը բացում է իր առաջին բազան Երևանում՝ երկու ինքնաթիռ և ութ նոր ուղիղ չվերթ  դեպի Եվրոպա

14:13 07.05.2025

Wizz Air-ը բացում է իր առաջին բազան Երևանում՝ երկու ինքնաթիռ և ութ նոր ուղիղ չվերթ դեպի Եվրոպա

Հայաստանի խոշորագույն ավիաընկերություն Wizz Air-ը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան երկրում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Բազայի բացումը այս ձմռանը ուղևորներին կապահովի նոր ուղիղ չվերթներ վեց երկրի ութ ուղղություններով՝ էլ ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։ Երթուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Wizz Air-ը կբարելավի Հայաստանի և Եվրոպայի միջև օդային կապի հասանելիությունը՝ առաջարկելով ավելի շատ […] ...

Սլովակիայի վարչապետը ԵՄ-ին մեղադրում է տնտեսական ինքնասպանության մեջ

13:58 07.05.2025

Սլովակիայի վարչապետը ԵՄ-ին մեղադրում է տնտեսական ինքնասպանության մեջ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Եվրամիության՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից ամբողջությամբ հրաժարվելու ցանկությունը համեմատել է տնտեսական ինքնասպանության հետ։ «Տնտեսական ինքնասպանություն է հասնել այն կետին, երբ չկա ո՛չ գազ, ո՛չ նավթ, ո՛չ միջուկային վառելիք, ոչինչ (Ռուսաստանից – խմբ.) միայն այն պատճառով, որ Արևմտյան աշխարհի և, հնարավոր է, Ռուսաստանի ու այլ երկրների միջև ինչ-որ նոր երկաթյա վարագույր է բարձրացվում», […] ...

BACK_TO_TOP