21:01 06.07.2018
Այսօր ամբողջ աշխարհում նշում են Համբույրի միջազգային օրը: ShantNews.am-ը առանձնացրել է պատմության մեջ հայտնի և գեղեցիկ համբույները:
8 «Օսկար» մեկ համբույրի համար
Կինեմատոգրաֆի մեջ ամենագեղեցիկ համբույրը համարվում է Սքառլետ Օ‘Հարայի և Ռետտ Բաթլերի համբույրը: Նրանք խաղում էին Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» բեսթսելերի համանուն ֆիլմում: Ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել 1939 թվականի վերջերին:
Աշխարհի ամենաթանկ համբույրը
Սա ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի ամենահայտնի կտավն է, և այն հենց «Համբույր» էլ կոչվում է:
Դարի համբույրը
1981 թվականի հուլիսի 29-ին Լոնդոնում տեղի ունեցավ լեդի Դիանայի և Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի հարսանիքը: Մեծ Բրիտանիայում այդ օրը հայտարարվել էր ազգային տոն: Նորապսակները ներկաներին ուրախացրել են հենց այս անսպասելի և անկեղծ համբույրով:
Սկանդալային համբույրը
2003-ին «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ Մադոննայի և Բրիթնի Սփիրսի համբույրը համարվում է ամենասկանդալայինը, քանի որ ներկաների համար այն շատ անսպասելի էր, դե, իսկ երկրպագուներին այն այնքան էլ դուր չեկավ:
Եղբայրական համբույրը
Պատմության մեջ առաձնահատուկ ուշադրություն է գրավում կոմունիստական եղբայրական համբույրը: Լեոնիդ Բրեժնևի և Էրիխ Հոնեքերի այս հայտնի համբույրը 1990 թվականից ի վեր գրաֆիտի է՝ արված բեռլինյան քանդված պատի մի հատվածի վրա: Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է պատի հենց այդ հատվածը և իհարկե այդտեղ շատ ու շատ զավեշտալի լուսնկարներ կարելի է ստանալ:
Հաղթական համբույրը
Այս լուսանկարը աշխարհի երևի թե բոլոր ամսագրերում հայտնվել է: Նկարի հեղինակը ամերիկացի հայտնի լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտն է: Լուսանկարն արվել է Նյու Յորքի «Թայմս Սքվեր»-ում:
Ամենակրքոտ համբույրը
2005 թվականին «MTV Movie Awards» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն համբույր ճանաչվեց «The notebook» ֆիլմում Ռեյչլ Մքադամսի և Ռայան Գոսլինգի համբույրը: Դերասանները նույն համբույրը կրկնում են նաև բեմում`մրցանակը ստանալուց առաջ:
https://www.youtube.com/watch?v=yiX38OrigQM
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակեր20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...