18:42 12.05.2021
Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորների և զոհվածների ընտանիքների համար Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվել են ծրագրավորման դասընթացներ:
Ծրագիրը ֆինանսավորում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ամերիկահայ ճարտարագետների ու գիտնականների միությունը: Այս ծրագրով հնարավորություն է տրվում հայրենիքի պաշտպանության գործին մասնակցած զինվորականներին նոր մասնագիտություն ձեռք բերել և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած աշխատանքի առաջարկներից օգտվել։
Դասընթացների մասնակիցները Շիրակի մարզի և Արցախի տարբեր բնակավայրերից են։ Նրանցից մի քանիսը 44-օրյա պատերազմին կամավոր է մեկնել առաջնագիծ, մյուսները եղել են ժամկետային զինծառայողներ:
«Դասընթացի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու առաջատար տեխնոլոգիաների ոլորտի հետ: Ներկա պահին ուսումնասիրում ենք վեբ ծրագրավորում, փորձում ենք պատրաստել կայքեր։ Ասեմ, որ խմբի մասնակիցների մեծամասնությունը գրեթե ծանոթ չէ ոլորտին, բայց դասընթացների ընթացքում պարզ դարձավ, որ բոլորն ունեն պոտենցիալ՝ ոլորտում հաջողությունների հասնելու համար»,- նշել է դասընթացավար Պատվական Ենգոյանը։
Առկա ուսուցումից բացի, դասընթացը հասանելի է նաև հեռավար։ Փորձել են ծրագրին մասնակից դարձնել նաև այն տղաներին, որոնք վիրավորումների հետևանքով ունեն տեղաշարժման խնդիրներ։
«Դասընթացները նաև հիբրիդային տարբերակով են հասանելի, քանի որ ունենք մասնակիցներ, որոնք տեղաշարժման խնդիրներ ունեն։ Այդպիսի մասնակիցներ էլ ունենք, որ էս ընթացքում արդեն վերականգնվել են և կարողացել են հաճախել դասընթացներին։ Նրանք նախընտրեցին առկա ուսուցման տարբերակը, քանի որ միջավայրը շատ կարևոր է իրենց համար, այստեղ միմյանց հետ շփվում են ու աշխատում»,- նշել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։
Մասնագիտական վերապրոֆիլավորումից բացի, ծրագրի կարևոր բաղադրիչն է համարվում վեցամսյա դասընթացի ավարտից հետո աշխատատեղով և կայուն եկամուտով ապահովումը։
«Մեր մոտիվացիան այն է, որ ընկերություններին օգնենք՝ լավ մասնագետներ ձեռք բերեն, իսկ ծրագրի մասնակիցներին էլ օգնենք՝ աշխատանք գտնեն։ Ասեմ, որ նաև դիտարկում ենք այն տարբերակը, որ մասնակիցները ֆրիլանսով կարողանան տանից աշխատել»,- ասում է Բելլա Հարությունյանը։
Ծրագրի մասնակիցներին հնարավորություն է տրված ներկայացնել իրենց մտահղացումները, ստեղծված ժամանակակից տեխնոլոգիական գաղափարներն ու նախագծեր։ Ուսուցման ծրագրի առաջին՝ պիլոտային փուլի մասնակիցները Գյումրիում 24-ն են, նույնքան մասնակից ընդգրկված է նաև Լոռու մարզի տեխնոլոգիական կենտրոնում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ...
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...