Կայծակից մահացել է Շիրակի մարզի Հովունի գյուղի հովիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+36.09 oC

Կայծակից մահացել է Շիրակի մարզի Հովունի գյուղի հովիվը

21:31 29.05.2021

Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել  Մարմաշեն խոշորացված համայնքի Հովունի բնակավայրում: Կայծակից  տեղում մահացել է գյուղի բնակիչներից մեկը, ով մոտ 50 տարեկան տղամարդ  է ու առավոտյան նախիրը տարել էր  հանդ արածեցնելու:

«Նախիրը հերթով են դաշտ տանում արածեցնելու, երեկ իրենց հերթն է եղել, գյուղացին մենակ է եղել: Մոտակայքում գտնվող մյուս հովիվները վերջին անգամ իրեն տեսել են ժամը 16:30-ի սահմաններում «Սրբի սար» կոչվող հատվածում, այդ ժամանակ ուժեղ ամպրոպ ու կայծակ է եղել, դրանից հետո գյուղացուն չեն տեսել, երեկոյան անասունների մի մասը տուն են վերադարձել, մյուսները՝ ոչ, նախրապահը նույնպես տուն չի եկել, ընտանիքի անդամները սկսել են անհանգստանալ, զանգերին չի պատասխանել»,- SHANTNEWS.am-ի  հետ զրույցում տեղեկացրեց Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը:

Հովվի որոնողական աշխատանքներին միացել են գյուղի բոլոր բնակիչները, ԱԻՆ փրկարարական ջոկատը տրամադրել է  լուսարձակներ, ոստիկանության աշխատակիցների հետ տղամարդուն հաջողվել է  գտնել  կեսգիշերն անց՝ ժամը 03:30-ի սահմաններում:

«Մահացածի տղան էլ էր մեզ հետ մասնակցում որոնողական աշխատանքներին, մեծ դժվարությամբ կարողացանք գտնել, հենց այն նույն տարածքում, որտեղ մյուս հովիվները նկատել էին ուժեղ կայծակը: Տղամարդու մարմինը մոտ 5մ շպրտվել էր հեռու, իսկ կայծակի հարվածի տեղում  բոլոր քարերը ճաքել ու փշրվել էին: Գլխարկը, շալվարն ու կոշիկները ամբողջությամբ այրված էին, մարմինը հատվածաբար սևացած էր»,- ասաց Կարեն Արշակյանը:

Ըստ համայնքի ղեկավարի’ տարիներ առաջ այդ հատվածում կայծակնահարության դեպքեր էլի են եղել, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ են սատկել, բայց մարդկայն մահվան դեպք առաջին անգամ է գրանցվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

15:47 07.08.2025

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։   ...

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

BACK_TO_TOP