18:54 03.06.2021
Նախորդ տարի գյուղապահովագրության ծրագրում ներառվեց նաև Շիրակի մարզը։ Գյուղացիական տասնյակ տնտեսություններ, որոնք տուժել էին անցած տարվա կարկտահարությունից և մասամբ ցրտահարությունից, փոխհատուցվել են։ Այս տարի մարզի գյուղական համայնքներն ընդլայնել են ապահովագրվող ցանքերը։
2020 թվականին մարզի 28 համայնքներում կարկտահարվել է մոտ 5000 հեկտար ցանքատարածություն, իսկ ընդհանուր վնասը գնահատվել է 3 միլիարդ դրամ: Վնասը գույքագրվել էր, բայց փոխհատուցում ստացան միայն այն հողատերերը, որոնք նախորդ տարի ապահովագրել էին իրենց ցանքատարածությունները։
Ապահովագրվող գումարի 50 տոկոսը վճարում է գյուղացին, իսկ մյուս մասը սուբսիդավորում է պետությունը: Գյուղապահովագրությամբ մարզում զբաղվում է երեք կազմակերպություն։ Պայմանագրային պարտավորությունները բոլորի մոտ գրեթե նույնն են, պետությունը ցանքատեսակներից ու ռիսկերից յուրաքանչյուրի համար ներկայացնում է հստակ պահանջներ, սահմանված նվազագույն ու առավելագույն գնահատման արժեքները խախտել ընկերությունները չեն կարող:
«Պետության կողմից ծրագրով սահմանված է, թե ինչ գումարների մասին է խոսքը: Օրինակ՝ հացահատիկն ապահովագրելու համար նախատեսված է մինչև 200-250 հազար դրամի չափով փոխհատուցում, իսկ կարտոֆիլի համար շուրջ 70-80 հազար դրամ է հասնում գումարը մեկ հեկտարի դիմաց, իսկ փոխհատուցումը հնարավոր է մինչև 3-4 միլիոն լինի»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:
Ապահովագրական ընկերությունները գյուղապահովագրության ոլորտը դիտարկում են ռիսկային, մասնավորապես Շիրակի մարզում աշխատում են վնասով, թեև, նախորդ տարվա համեմատ, ապահովագրող ցանքերը շատացել են:
«Շիրակի մարզն՝ ըստ ռիսկային սանդղակի գոտիների, գտնվում է 3-5-րդ բարձր ռիսկային գոտում, նախորդ տարի մենք երեք անգամ ավելի փոխհատուցում ենք տրամադրել՝ մոտ 10 միլիոն դրամի չափով: Ե՛վ տրված հատուցումները, և՛ իրականացված աշխատանքները բերեցին նրան, որ այս տարի թվերն ավելացել են, մեր ֆերմերներն ու գյուղացիներն ավելի շատ սկսեցին վստահել ու ապահովագրել իրենց ցանքատարածությունները»,- նշել է ապահովագրական ընկերության Գյումրիի մասնաճյուղի գործակալական խմբի ղեկավար Արման Թորոսյանը:
Կարկտահարված կամ ցրտահարված ցանքատարածքների ու այգիների վնասը գնահատում են անկախ փորձագետները, երբեմն գնահատման գործընթացը կատարվում է կարկտահարությունից օրեր անց կամ բերքահավաքի ժամանակ: Գյուղացիներից ու ֆերմերներից այս տարի ապահովագրական ընկերությունները, հողի սեփականության վկայականից բացի, պարտադիր պահանջել են կադաստրային բաժնից տրամադրված արբանյակային տեղորոշման գծանկարները:
Ընկերությունները պարզել են, որ մշակվող որոշ հողատարածքներ քարտեզագրված չեն, հողօգտագործողները չունեն սեփականության վկայագրեր, շատերը հողակտորները օգտագործում են վարձակալական հիմունքներով։ Նման դեպքերում ապահովագրական ընկերությունները գյուղացիներից պահանջում են վարձակալության պայմանագիր, իսկ գյուղապետարանից՝ հողօգտագործման իրավունքը հաստատող տեղեկանք:
Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում հանրապետությունում ապահովագրվել է շուրջ 2500 հեկտար այգի ու ցանքատարածք, կնքված պայմանագրերի թիվը հասել է 1550-ի։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ...
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...