Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, գյումրեցի Գարիկ Կարապետյանը Հայաստանը կներկայացնի նաև Եվրոպայի առաջնությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+36.09 oC

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, գյումրեցի Գարիկ Կարապետյանը Հայաստանը կներկայացնի նաև Եվրոպայի առաջնությունում

19:59 03.06.2021

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցեց 7 մարզիկներով, նրանցից երեքը հայրենիք վերադարձան մեդալներով։ 17-ամյա գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը, որն առաջին անգամ էր հանդես գալիս երիտասարդական հավաքականում, 96 կգ քաշային կարգում, երկամարտի 355 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց չեմպիոնական տիտղոսն ու կանգնեց պատվո հարթակի առաջին հորիզոնականում։

Ոգևորությունն ու հպարտությունը մի քանի անգամ կրկնապատիկ են դառնում, երբ շնորհավորանքներ է ստանում։ Նորից մարզումների է անցել, որի համար պայմանները հեռու են նույնիսկ  բավարար համարելուց։ Մարզադահլիճի հատակն ու պատերը քայքայված են, մարզագույքն էլ՝ հին։ Գարիկի չեմպիոնության ճանապարհն էլ այստեղով է անցել։ 17-ամյա մարզիկը անկեղծանում է՝ այս մարզաձևով հետաքրքրված չի եղել, եղել է ծանրամարտիկ հոր ազդեցությունը։

«Ծանրամարտով զբաղվում եմ 9 տարեկանից, չսիրելով եմ հաճախել, բայց հիմա արդեն կսիրեմ։ Պապայիս պատիվը, պապայիս հաղթանակները ստիպեցին, որ գամ ծանրամարտի»,- նշում  է աշխարհի չեմպիոնը։

Հայրը՝ Ալեքսան Կարապետյանը, որդու անձնական մարզիչն է։ Գարիկը երբ  փոքր էր, որոշել էր  տղային ըմբշամարտի տանել, բայց  մի քանի անգամ մարզումներին հետևելուց հետո համոզվել է, որ  այդ մարզաձևը Գարիկի համար չէ։

Գարիկը 15 տարեկանում  մասնակցել է  պատանիների Եվրոպայի առաջնությանը, հռչակվել չեմպիոն։ Իսկ 2019 թվականի աշխարհի պատանիների առաջնությանը դարձել է փոխչեմպիոն։ 2020 թվականին, համավարակի պատճառով, հետաձգվեց  Երիտասարդական խաղերի աշխարհի առաջնությունը։ Փակ մարզադպրոցների ու մարզադահլիճների պայմաններում Գարիկը չի ընդհատել մարզումները, մարզվել է իրենց ավտոտնակում։

Գարիկն իր հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաներին։ Երբ հնչել է հայոց օրհներգը, պատվո հարթակին կանգնած հուզվել է։ Չեմպիոն դառնալու երազանքներով այս նույն մարզադահլիճում մարզվել է գյումրեցի հայտնի ծանրամարտիկների հետ։

«Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Աղվան և Ռաֆիկ Մելիքյանները ինձ համար օրինակ են եղել, այս մարզադպրոցում շատ ուժեղ ծանրորդներ են եղել, բոլորից էլ մի բան սովորել եմ»,- ասում է Գարիկը։

Հպարտության օրինակ ծանրորդներից մեկն իր  հայրն է։ Ալեքսան Կարապետյանը Հայաստանը բազմիցս ներկայացրել է հեղինակավոր միջազգային  մրցաշարերում, ապա հանդես է եկել Ավստրալիայի դրոշի ներքո։ 2006 թվականին Մելբուռնում կայացած «Բարի կամքի խաղերին» 86 պետությունների կազմում դարձել է չեմպիոն։ Այդ օրը պատվո հարթակ է  բարձրացել  որդու հետ։ Գարիկն այդ ժամանակ երեք տարեկան էր։

«Գարիկիս գրկեցի ու կանգնեցի  պատվո հարթակին, և բոլորը զարմացել էին, առաջին անգամ այդպիսի դեպք եղավ, որ հայր ու տղա կանգնեն առաջին  տեղում։ Ինձ նայելով էլ նորզելանդացի մարզիկը իր 2-3 ամսական տղայի հետ բարձրացավ պատվո հարթակ։ Դա մի ուրիշ զգացողություն էր, որը մինչ օրս չեմ կարողանում մոռանալ»,- հիշում է  Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի ծանրամարտի մարզիչ Ալեքսան Կարապետյանը։

12 տարի անց, նույն օրն ու նույն ամսին, Գարիկը կրկնել է չեմպիոն հայրիկի ցուցանիշը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Ավստրալիայից տարիներ առաջ են վերադարձել հայրենի քաղաք Գյումրի։ Մարզիչ հայրիկի նպատակը մեկն է, որ որդին  միջազգային ասպարեզում միայն ու միայն ներկայացնի Հայաստանը։

17-ամյա աշխարհի չեմպիոնը մասնակցելու է աշնանը Ֆինլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, պատրաստվում է ռեկորդներ սահմանել։ Հետո ասպարեզ կբացվի դեպի Օլիմպիական խաղեր։ Հաջորդ օլիմպիադային մասնակցելու համար  պետք է ավելացնի անձնական քաշը և փորձի հանդես գալ 109 քաշային կարգում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

15:47 07.08.2025

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։   ...

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

BACK_TO_TOP